Արթուր Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ «Հայկական ժամանակը» տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավ է  իրականացրել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը տեղեկություններ չունի, թե ինչ փաստերի մասին է խոսքը, որոնք վկայում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից վարչապետի ընտանիքի անդամներին վարկաբեկող տեղեկություններ տարածելու փաստը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշել է Հրաչյա Հակոբյանը: «Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ փաստերի մասին է խոսքը, սպասենք հրապարակեն, տեսնենք: Կան կասկածներ, որ այդ տեղեկությունների հավաքագրումը եղել է հենց Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում, թե երբ է արշավը սկսվել, դա դեռ պետք է պարզվի»,- ասաց նա:

-Ինչո՞ւ Արթուր Վանեցյանը նման քայլի պետք է գնար:

– Հոդվածից մոտավորապես հասկանում ենք, թե ինչու: ՀԺ-ի հոդվածով հանրությունը իմացավ, թե որն էր Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառը: Այս հոդվածով այդ հարցերի պատասխանը մակերեսորեն գոնե ստացանք:

– Պաշտոնանկության պատճառը դա՞ էր (Աննա Հակոբյանի և Մարիամ Փաշինյանի մասին կեղծ տեղեկություն տարածել):

– Կարծում եմ՝ քիչ պատճառ չէ: Դա պատճառներից մեկն է: Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը:

-Այսինքն՝ իշխանությունները գիտեի՞ն, որ Արթուր Վանեցյանը փորձում է պետական հեղաշրջման փորձ անել:

– Ես դա չգիտեմ, ես հղումն անում եմ հոդվածին:

– Արթուր Վանեցյանը հերքում է, պատրաստվում է իրավական գործընթաց սկսել: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Թող իրավական գործընթաց սկսի, բայց ես իր խոսքում որևէ հերքում չտեսա: Նա ընդամենն ասում էր, որ ընտանիքը սրբությունը է, չի կարելի ընտանիքն օգտագործել: Ես իրեն մեկ բան կարող եմ ասել. եթե ընտանիքը սրբություն է, ապա չէր կարելի ընդհանրապես մոտենալ ընտանիքին: Եթե դու խնդիր ունես անձի հետ, եթե դու խնդիր ունես իշխանության հետ, եթե քեզ դուր չի գալիս վարչապետը, ապա պետք չէ մոտենալ վարչապետի ընտանիքին:

– Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի հարաբերությունները լարվեցին:

-Էլի նյութին պետք է հղում անեմ, որ Վանեցյանի մանկության ընկեր Արա Սաղաթելյանը համոզել է նրան, որ դու այլևս ավելի բարձր վարկանիշ ունես, քան Նիկոլ Փաշինյանը, և կարող ես հայտ ներկայացնել քաղաքականություն մտնելու:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան