«Արտյոմ Կանևսկոյը» ազատ է արձակվել․ ինչպես է իշխանությունը արմատախիլ անելու քրեական ենթամշակույթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է // ԱՄՆ-ը հարյուր հազարավոր վիզաներ կչեղարկի․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 12:10
Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել է կալանքի տարվելու նպատակով
25.08.2026 | 12:05
ԱԺ ամբիոնից երեկ ուղիղ հրահանգ տրվեց. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:22
ԱՄՆ-ն Իրանի մեկուսացման նոր գործողություն է սկսել Թեհրանի և նրա գործընկերների դեմ «տնտեսական հարձակման» շրջանակում
25.08.2026 | 11:21
Խուզարկում են նաև Սիրուշոյի ընկերությունը. Ալեքսանդր Կոչուբաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:13
«Փլեյ սիթի»-ից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
Բոլորը

Ամանորյա տոներից հետո հայտնի դարձավ, որ Ոստիկանությունը բերման է ենթարկել քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովին և նրա թիկնապահներին։ Նրանք բերման էին ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

Այս գործողությունը ներկայացվեց իբրև քրեական ենթամշակույթն արմատախիլ անելուն ուղղված քայլ։ Դրանից առաջ էլ Ոստիկանությունը մեկ այլ հոլովակ էր հրապարակել, որտեղ կրկին նշվում էր քրեածին բարքերը վերացնելուն ուղղված պայքարի մասին։

Factor.am-ը տեղեկացավ, որ Կանևսկոյը և իր թիկնապահներն ազատ են արձակվել, իսկ զենքերի օրինականությունը պարզելու համար նյութեր են նախապատրաստվում։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ բռնել-բաց թողնելով քրեական ենթամշակույթի դեմ պայքարելը արդյունք տալ չի կարող:

Հիշեցնենք, որ նոր իշխանությունները քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու մասին են հայտարարել։ Դրա շրջանակներում արդեն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու մասին օրինագիծը։ Մասնավորապես, քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու համար անձը կդատապարտվի 8-12 տարվա ազատազրկման, քրեական միջավայրին հարելու կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելու համար՝ 4-8 տարի ազատազրկման, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ 200-600 հազար դրամի տուգանք կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Նինա Կարապետյանցի խոսքով՝ սա դրական է, բայց ոչ բավարար։ Ըստ նրա՝ դատական համակարգի և իրավապահների նկատմամբ վստահությունը պետք է վերականգնվի, որպեսզի մարդիկ հարցերի լուծումը բացառապես օրենքի շրջանակներում տեսնեն․ «Մի քաղաքացի էր ինձ դիմել, որը գումարի հետ կապված խնդիր ուներ, ասաց մի քանի տարի է՝ ինչ դատարաններ է դիմում, բայց խնդիրը չի լուծվում, քաղաքացին պնդում էր, որ եթե դիմեր քրեական հեղինակություններին, հաշվի առնելով, որ ինքը ճիշտ էր, երկու օրում գումարը կվերադարձնեին»։

Իրավապաշտպանը նշում է, որ քրեական ենթամշակույթը տարածվում է նաև հեռուստասերիալների միջոցով։ Նա առաջարկում է դեռևս մանկապարտեզի տարիքից սկսած հասարակության հետ աշխատանք տանել, որպեսզի քրեածին տարրերի տարածումը կանխվի։

Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը իշխանության կողմից քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելը ոչ թե փոփոխություն, այլ որպես ուղերձ է ընկալում․ «Իրենից ուղերձ է ներկայացնում իշխանությունների կողմից, որ մեզ մոտ քրեական ենթամշակույթը ընդունելի չէ, սա ավելի շատ սառեցնող էֆեկտ է ունենալու, քան գործելու է։ Հասարակության հետ էլ աշխատանք պետք է տարվի և ի ցույց դրվի, թե այդ ենթամշակույթն իրենից ինչ է ներկայացնում»։

Ռևազյանի պնդմամբ՝ քրեական ենթամշակույթը ավելի կուռ է բանտերում և դրա դեմ պայքարը դժվար է լինելու, բայց ոչ անհնար։ Փաստաբանը հիշեցնում է, թե ինչ կատարվեց բանտերում, երբ դեռ այս օրենքի նախագիծն էր քննարկվում, խոսքը քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած բունտի մասին է։ Ռևազյանը նշում է, դա բանտարկյալների կողմից մեսիջ էր, թե ինչ կարող է լինել, եթե այնուամենայնիվ իշխանությունը կտրուկ քայլերի գնա։

Համենայնդեպս նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ քրեական ենթամշակույթն ու դրա քարոզչությունը պետք է արմատախիլ արվեն և դրան խոչընդոտողներին ասֆալտին փռել էր խոստացել․ «Քրեական ենթամշակույթ կրողներին կպառկեցնենք ասֆալտին ու կտանք պատերով՝ ով ուզում է լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան