ԱԱԾ-ն բացահայտումը. օրենքը շրջանցելով 36 միլիարդ ՀՀ դրամին համարժեք տարադրամը փոխարկելու ծառայություններ է մատուցել

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, անշեղ իրականացնելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրության դեպք:

«Ըստ ստացված փաստական տվյալների, ՀՀ քաղաքացին, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության, իր ռիսկով, 2016թ.-ից մինչև 2019թ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, խախտելով ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված նորմերը, փոխշահավետ համաձայնության գալով ՀՀ առևտրային բանկերի որոշ աշխատակիցների հետ, զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ և միջնորդավճարի դիմաց՝ ՀՀ-ում գործող մի շարք փոխանակման կետերին մատուցել է շահավետ փոխարժեքով ընդհանուր առմամբ 36 միլիարդ ՀՀ դրամին համարժեք տարադրամը փոխարկելու ծառայություններ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 11.667.800 ՀՀ դրամի չափով վնաս:

Փոխանակման վերջին դեպքում նշված անձը բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և նրա մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 100.000 ԱՄՆ դոլար, որն առգրավվել է։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի չափը ճշգրտելու և այն հատուցելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: