«Լիդիան»-ը արբիտրաժը ֆինանսավորելու համար դիմելու է երրորդ կողմի ֆինանսավորման մեխանիզմներին․ Արայիկ Պապյան

Լուրեր

06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լիդիան»-ը արբիտրաժը ֆինանսավորելու համար դիմելու է երրորդ կողմի ֆինանսավորման մեխանիզմներին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային ներդրումային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանը։ Նա նկատեց՝ ընդհանրապես, երրորդ կողմի ֆինանսավորմամբ արբիտրաժային գործընթացներ իրականացնելը շատ տարածված պրակտիկա է։

«Դա սկիզբ է առել միջազգային կոմերցիոն արբիտրաժից, որ մասնավոր կողմերը չունեին բավական ֆինանսական միջոցներ և ներգրավում էին երրորդ կողմի ֆինանսական միջոցները, որպեսզի իրականացնեն իրենց դատավարական գործողությունը։ Վերջին տարիներին այս մեխանիզմը բավականին լայն տարածում է գտել նաև ներդրումային արբիտրաժում։ Եթե հիմա դիտարկում ենք «Լիդիանի» կողմից կանադական դատարան ներկայացրած փաստաթղթերը, ըստ որի՝ «Լիդիանը» հաջող փորձ է կատարել ընկնել կանադական դատարանների պաշտպանության ներքո, որպեսզի պարտատերերը գումարի հետպահանջ չներկայացնեն, այնտեղ առնվազն երկու տեղ կա, որտեղից կարելի է եզրակացնել, որ «Լիդիանը» դիմելու է երրորդ կողմի ֆինանսավորման մեխանիզմին»,- ասաց Արայիկ Պապյանը։

Նրա տեղեկացմամբ՝ փաստաթղթում, օրինակ՝ նշված է, որ սկսում են խորհրդակցական գործընթացներ հետաքրքրված կողմերի համար, որպեսզի ֆինանսավորեն ներդրումային արբիտրաժը։

«Ինչպես նաև դրանից առաջ նշում են, որ սկսում են պատրաստվելը ներդրումային արբիտրաժի գործընթացին։ Ըստ դրա՝ ես կարծում եմ, որ ամենահավանական տարբերակն այն է լինելու, որ դիմելու են երրորդ կողմի ֆինանսավորման մեխանիզմին։ Դրա պատճառները կարող են տարբեր լինել՝ ենթադրում եմ, որ կարող են չունենալ բավական ֆինանսական միջոցներ, կամ չեն ցանկանում իրենց սեփական միջոցներից ֆինանսավորել և այլն»,- նկատեց նա։

Միջազգային ներդրումային արբիտրաժի մասնագետը ներկայացրեց, թե որն է այդ մեխանիզմի առանձնահատկությունը․ երրորդ կողմը ֆինանսավորելով ներդրումային արբիտրաժի գործընթացը՝ վերջնական արբիտրաժային վճիռը ստանալուց հետո իր համար ստանում է որոշակի տոկոսներ՝ ընդհանուր այդ գումարից։ Պապյանը նաև տեղեկացրեց, որ կանադական դատարան ներկայացրած միջնորդության մեջ կա նաև «Լիդիանի» կողմից ՀՀ կառավարություն ներկայացված վեճի առկայության մասին ծանուցումները։

«Այնտեղ նշված են վեճի առարկաները՝ դա ֆիզիկական պաշտպանվածության չապահովելն է, չհիմնավորված և խտրական վերաբերմունքի ցուցաբերելը, ստանձնած պարտավորությունների չիրականացնելը ու արդար և համաչափ վերաբերմունք չցուցաբերելը։ Սրանք, ընդհանրապես, կարելի է ասել միջազգային իրավունքի սկզբունքներ են, որոնք առկա են նաև ներդրումների պաշտպանության համաձայնագրերում, օրինակ՝ արդար և համաչափ վերաբերմունք չցուցաբերելը, կարող ենք ենթադրել, որ այստեղ խոսք է գնում «Լիդիանի», այսպես կոչված, լեգիտիմ ակնկալիքների հետ կապված, որ օրինակ՝ կարող ենք ասել, որ եթե կառավարությունը նախկինում իրենց տվել է թույլտվություն, որպեսզի իրենք իրականացնեն իրենց գործողությունները, իրենց մոտ պետք է լեգիտիմ ակնկալիք լինի, որ իրենք համապատասխանել են ՀՀ օրենսդրության բոլոր պահանջներին և այդ պատճառով է իրենց տրամադրվել այդ թույլտվությունը։ Եթե թույլտվությունը չտրամադրվեր, ընկերությունն իր գործունեությունը, հնարավոր է, նաև չծավալեր Հայաստանում։ Ինչպես նաև այնտեղ երևում է, որ վեճը ներկայացվելու է միջազգային ներդրումային վեճերի լուծման կենտրոն՝ ICSID»,- եզրափակեց նա։