Կառավարությունում կայացել է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը

Լուրեր

06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի հերթական նիստը:

«Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը կարևորել է խորհրդի գործունեությունը և այս նիստը համարել լավ առիթ առաջիկա տարվա անելիքները նախանշելու համար:

Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում 2020-2023 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի նախագիծը, որը ներառում է մի շարք միջոցառումներ կանխման, կանխարգելման և աջակցման: Ծրագրի նախագծում նաև առանձին անդրադարձ է կատարվել երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանը: Ազգային ծրագրի նախագիծը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ազգային ծրագրի շրջանակներում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում հիմնական թիրախների, առկա խնդիրների և հնարավոր լուծումների շուրջ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է հստակ ռազմավարական նպատակների շեշտադրումը և ծրագրում ներառվելիք միջոցառումների արդյունքների շոշափելիությունը»,- ասված է հաղորդագրությունում: