Լրագրողը ոստիկանից գումար է շորթել. քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Լուրեր

06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ  ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է լրագրողի կողմից Ոստիկանության պաշտոնյայից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ լրագրողը, ով տարիներ շարունակ զբաղվել է լրագրողական գործունեությամբ, իսկ վերջին շրջանում որպես լրագրող թղթակցել է լրատվական կայքերից մեկին, Ոստիկանության պաշտոնյայից խոշոր չափերով շորթում է կատարել՝ վերջինիս վերաբերյալ, իբր, արատավորող տեղեկություններ չհրապարակելու դիմաց:

Այսպես՝ 2019թ. հունիսի 18-ին լրագրողն իր նախաձեռնությամբ այցելել է ՀՀ ոստիկանությունում աշխատող պաշտոնատար անձին, ներկայացել որպես լրագրող և հայտնել, թե, իբր, իրեն հայտնի են վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այդ առնչությամբ պետության հանդեպ շուրջ 41.000.000 ՀՀ դրամ գումարի չափով չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ՝ սպառնալով, որ դրանք կարող են հրապարակվել մի քանի լրատվական կայքերում, ինչի արդյունքում նա կվարկաբեկվի և կազատվի զբաղեցրած պաշտոնից:

Քննության տվյալներով՝ լրագրողը պաշտոնատար անձին արատավորող, նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկությունները չհրապարակելու համար ներկայացրել է խոշոր չափերի՝ 800.000 ՀՀ դրամ գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով հակառակ պարագայում հիշյալ տեղեկությունները տարածել լրատվական կայքերում և հեղինակազրկել նրան:

Գումարն ստանալու նպատակով լրագրողը Ոստիկանության պաշտոնյայի աշխատասենյակում հանդիպել է վերջինիս և որպես ակնկալվող գումարի վերջնական չափ նշել և առձեռն ստացել է ընդհանուր 400.000 ՀՀ դրամ գումար, ինչից հետո բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ լրագրողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Միաժամանակ դատարանը թույլատրելի համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում: