Ռոբերտ Քոչարյանի աջակից նարեկ Մութաֆյանը ազատ արձակվեց
Հասարակություն
25.12.2019 | 14:12ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ արդարադատությանը խոչընդոտելու համար մեղադրվող աջակից Նարեկ Մութաֆյանը ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։
Մութաֆյանը ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Մխիթարյանի որոշմամբ։
Նա, հիշեցնենք, ձերբակալվել էր դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու համար։
Լիլիթ Շաբոյան