Ռոբերտ Քոչարյանը, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ուզում են մեզ հետ գործարքի մեջ մտնել. Ալեն Սիմոնյանը մանրամասնում է Նիկոլ Փաշինյանի ասածները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
Բոլորը

ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են օրվա իշխանությունների հետ գործարքի մեջ մտնել: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց՝ կան ուժեր, որոնք սպառնում են գործարքի չգնալու դեպքում ընդդիմադիր դաշտ տեղափոխվել:

«Խոսքը գրեթե բոլոր այն ուժերի մասին է, որոնք ամենախիստ քննադատի կերպարում են»,- մանրամասնեց Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ օրվա իշխանություններին ակտիվ քննադատում են ՀՀԿ-ն, Դաշնակցությունը և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Դե ասացիք, էլի: Իրենք ցանկանում են մեզ հետ գործարքի մեջ մտնել: Բոլորն ուզում են մեզ հետ գործարքի մեջ մտնել: Մեկն ուզում է ինդուլգենցիա ստանալ, մեկը՝ չդատվել, մյուսն ասում է՝ ես հեռուստաալիք ունեմ, ձեզ կքննադատեն, թեկուզ ես երկրում չեմ, եկեք ինձ թույլ տվեք՝ հանգիստ ասեմ: Այն մյուսն էլ ասում է՝ ինձ մի քանի նախարարություն և մարզպետարան տվեք, որ լռեմ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան