ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Ռուբեն Վարդանյանը, որն անընդհատ խոսում է պատմության, մշակույթի մասին, ոչնչացնում է հայոց պատմությունը» .Անահիտ Թարխանյան

Լուրեր

05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
Բոլորը

«Վերջերս հանդիպել եմ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ, և ուրախությամբ կարող եմ ասել, որ իշխանություններն ուզում են վերականգնել Երիտասարդական պալատը, տեսնում են դրա հնարավորությունները, դրա համար բոլոր պայմանները կան»,- Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում հայտնեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի վիճակին, մեր զրուցակցի դիրքորոշումը կտրուկ է․ «20 տարի անց կփոխվի իշխանությունը, կվերականգնենք, կարդիականացնենք «Զվարթնոցը»։ Դրա հնարավորությունները կան, ես դրա համար մի քանի նախագիծ եմ ներկայացրել»։

Ճարտարապետը խոսում է նաև Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Խորենացի և Դեղատան փողոցների հատման մասում վեր խոյացած գործարար Ռուբեն Վարդանյանի բիզնես կենտրոնի մասին․ «Փաստացի ոչնչացվեցին Երևանի կենտրոնում գտնվող երեք պատմական շենքեր։ Եթե դա աներ ցանկացած այլ մարդ, ես ցավոտ չէի տանի, բայց Ռուբեն Վարդանյանը, որն անընդհատ խոսում է պատմության, մշակույթի մասին, ոչնչացնում է հայոց պատմությունը։ Դա մի սոսկալի, խայտառակ շենք է, մի հրեշ, որը բարձրացավ քաղաքի կենտրոնում»։

Անահիտ Թարխանյանը, անդրադառնալով օլիգարխների կողմից քաղաքի կենտրոնում կառուցվող «պալատներին», կոչ է անում դադարեցնել այդ գործընթացը․ «Բոլոր աննորմալ գներ ունեցող պալատները կորցնելու են իրենց արժեքը, թոռները կոպեկներով վաճառելու են դրանք։ Գնացեք արվարձաններ և այնտեղ վիլլաներ կառուցեք»,- ասում է նա։

Ճարտարապետը, խոսում է կենտրոնի գերբնակեցված լինելու մասին, նա նկատում է, որ Երևանում ոչնչացվել են օղակաձև այգիները, դադարեցվել է մայրաքաղաքի կենտրոնի ոռոգումը։ Նրա խոսքով՝ այս ամենի համար պատասխանատու է քաղաքապետարանը․ «Եթե շարունակվի իշխանությունների բարբարոս վերաբերմունքը պատմության նկատմամբ, ես չգիտեմ՝ ինչպիսին կլինի ապագայի Երևանը»։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան