Այս տարին կորակավորեի որպես տնտեսական հիասթափության տարի․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ես այս տարին կորակավորեի որպես տնտեսական հիասթափության տարի, որովհետև տարվա սկզբին հայտարարվեց տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին, սակայն տարվա ավարտին մնացել է շատ քիչ ժամանակ, և տնտեսական հեղափոխություն որպես այդպիսի չենք տեսնում։

Այս մասին «Տնտեսությունը 2019 թվականին. արդյունքներ և մտահոգիչ միտումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։

«Դրական բաներ եղել են․ հարկային վարչարարության բարելավում է եղել և դրա շնորհիվ բյուջետային մուտքերի ավելացում է եղել։ Մնացած բնագավառներում ունենք դանդաղ աճ»,- նշեց Խաչատրյանը։

Նա նկատեց, որ իրենց համար հստակ չէ՝ տնտեսական աճ ունենք, որովհետև ստվե՞րն է կրճատվել, թե՞ իրոք ունենք տնտեսական աճ։

«Ես, օրինակ՝ կցանկանայի, որպեսզի նշվեին մոնոպոլիաներ՝ մի 5 ընկերություն, որոնք ՀՀ-ում զբաղեցրել են մոնոպոլ դիրքեր 2018 թվականի մայիսի 1-ի դրությամբ, և որոնք կազմաքանդվել էն 2019 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ»,- նշեց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։