Արցախի ամեն գյուղ իր պատմությունն, իր հերոսներն ունի․ նախագահ Սարգսյանն այցելել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղ

Լուրեր

06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
Բոլորը

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ երեկոյան այցելել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղ:

Նրանք նախ հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Այնուհետև նախագահ Սարգսյանը զրուցել է բնակիչների հետ, շրջայց կատարել համայնքում։ Այստեղ վերջերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ավարտվել են լուսավորության աշխատանքները, և ներկայումս համայնքն ապահովված է լուսավորության համակարգով։ Համայնքի ղեկավար Անդրանիկ Ղազարյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել կատարված աշխատանքների մասին։

Նախագահ Սարգսյանը եղել է նաև գյուղի Սուրբ Մեսրոպ եկեղեցում, ծանոթացել դեռ 18-րդ դարում կառուցված եկեղեցու ներկա վիճակին։

Շրջայցից հետո նախագահը հյուրընկալվել է Քարամյանների ընտանիքում։ «Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ։ Արցախի ամեն գյուղ իր պատմությունն, իր հերոսներն ունի։ Այստեղ ամեն գյուղ մտնելուց առաջ պետք է գլուխ խոնարհես․ խոնարհես նախ զոհված հերոսների, ապա՝ նրանց առջև, որոնք իրենց ընտանիքներն են պահում, թոռներ ու ծոռներ ունեն ու այս երկիրն են շենացնում,- ասել է նախագահը։– Նախագահ Բակո Սահակյանի հետ մեր հարգանքի տուրքը մատուցեցինք հերոսների հիշատակին, հիմա էլ այստեղ, ի դեմս ձեզ, բոլոր հարավցիների առջև ենք գլուխ խոնարհում։ Գլուխ ենք խոնարհում Արցախի ողջ ժողովրդի առջև, քանի որ ինչ-որ իմաստով մեր ժողովրդի առաջապահն եք։ Եթե դուք հանգիստ եք, վստահ եք, ձեր գյուղը, քաղաքն այստեղ զարգացնում եք, մենք էլ վստահ ենք, որ Ղարաբաղը լինելու է այն, ինչ եղել է դարերով ու շարունակելու է այդպես էլ մնալ»։