502 կմ ճանապարհ ենք կառուցելու, Իրան-ՀՀ էլեկտրագիծը կավարտենք, ՀՀ-Վրաստան էլեկտրագիծը կսկսենք. Սուրեն Պապիկյանը՝ գալիք տարվա անելիքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ

– Պարո՛ն նախարար, 2019 թվականը մոտենում է ավարտին: Ամփոփելով տարին՝ ո՞րը կհամարեք նախարարության ամենախոշոր ձեռքբերումը։

– Իրականում 2019 թվականը նախարարության համար ինքնին ձեռքբերում է: Նախ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ձևավորման տարին է: Մենք մոտավորապես 6-7 ամիս առաջ ենք սկսել նախարարության ձևավորումը և, բնականաբար, նոր կոլեկտիվը, նաև միասնական աշխատանքն ու արդեն այդ աշխատանքի պտուղները մեր համատեղ ձեռքբերումն եմ համարում: Ունենք, իհարկե, ուղղություններ, որոնք առավել արդյունավետ են, ունենք ուղղություններ, որտեղ դրվել են լավ նախադրյալներ, ակնկալում ենք դրանց պտուղները 2020-21 թվականներին: Կարծում եմ՝ ընդհանուր տարին հաջողված էր: Որ ըստ ոլորտների հարցնեք, ավելի մանրամասն կասեմ:

– Կարծես թե ամենաշատ քննարկվածն ասֆալտապատումն էր, անընդհատ հրապարակումներ էին լինում, ֆեյսբուքում Ձեզ շնորհակալություն էին հայտնում, վարչապետն էլ այդ մասին խոսեց: Կուզեի՝ խոսեք այդ մասին:

– Այո՛, իրականում ճանապարհաշինությունն այն առարկայական ձեռքբերումներից է, որը հանրության համար շատ ավելի տեսանելի է, դրա շահառուները, թերևս, ամենաշատն են և, բնականաբար, այն հանրության ուշադրության կենտրոնում է: Այս տարի մենք մեր առջև խնդիր ունեինք դրած՝ ապահովել 330 կմ հանրապետական նշանակության ճանապարհներ, և մենք կարողացանք ոչ միայն լուծել այդ խնդիրը, այլև մի փոքր գերակատարել, և այս պահի դրությամբ մենք արդեն իսկ ունենք ավարտված 360 կմ ճանապարհ ամբողջ հանրապետությունում: Դրան գումարած՝ նաև սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքներ, որոնք միասին, մենք կարող ենք արձանագրել, որ առնվազն 450 կմ ճանապարհ ունենք այս տարի կառուցված:

– Պարո՛ն նախարար, դրանք ամբողջությամբ բյուջեի հաշվի՞ն են, թե՞ ոչ, ու նաև որակի մասին խոսենք:

– Հիմնականում բյուջեի հաշվին են: Իհարկե՝ այնտեղ ունենք նաև վարկային միջոցներ: Խոսքը կենսական ճանապարհաշինության մասին է, և մնացած հատվածն արդեն բյուջեի հատկացումներն են, և հավելյալ հատկացումներ են հիմնականում: Այսինքն՝ դրանք ավելին են, քան հատկացվել էր նախորդ տարվա բյուջեով: Մի մասն էլ, որ վերաբերում է սուբվենցիաներին, համայնքների հետ համատեղ համաֆինանսավորվող ծրագիր է:

– Հաջորդ տարվա համար ի՞նչ հատկացումներ կան:

– Հաջորդ տարվա հատկացումները մի փոքր ավելին են, եթե կարելի է դա մի փոքր անվանել, որովհետև արդեն 2020 թվականի բյուջեով մենք նախատեսում ենք կառուցել 502 կմ հանրապետական նշանակության ճանապարհներ, որոնց մեջ չեն մտնում սուբվենցիոն ծրագրերը, ուղղակի հիմա դրանց մասին չեմ կարող խոսել, որովհետև համայնքների հայտերից է կախված, թե ինչ քանակի ճանապարհներ կունենանք:

– Պարո՛ն նախարար, հեղափոխությունը, կարծես, չի հասել գյուղեր: Ուզում եմ մեջբերել ձեր խոսքերը՝ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք շենացնելու ենք։ Ե՞րբ:

– Մենք ամեն օր զբաղված ենք դրանով: Իսկ հեղափոխության՝ համայնքներ հասնելը… իհարկե, տարբեր կերպ կարելի է ընկալել հեղափոխությունը: Եթե մենք ուզում ենք հեղափոխությունը լինի զուտ շինարարության տեսքով, բնականաբար, դրա համար ժամանակ է պետք: Այստեղ կա քաղաքական փոփոխության պահանջը: Գիտեք՝ համայնքապետերը և տեղական ինքնակառավարման մարմիններն առանձին մարմիններ են, ընտրովի են, և որևէ կերպ մեր կողմից նշանակվող կամ պաշտոնանկ արվող պաշտոնյաներ չեն: Եվ, բնականաբար, հաշվի առնելով մեր որդեգրած ուղղությունը, այն է՝ ՀՀ-ում յուրաքանչյուր քայլ պետք է լինի մեր Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան, դրա համար հնարավորություն մշտապես ընձեռվում է համայնքային ընտրությունների ժամանակ: Եվ, իհարկե, դրա համար լավ առիթ կարող է լինել, երբ տեղի ունենա խոշորացման լայնածավալ ընթացքը: Այդ ժամանակ, արդեն նոր համայնքապետեր ընտրելու ժամանակ հանրությունը կարող է իր ձայնը լսելի դարձնել:

– Հաջորդ տարվա համար երեք ի՞նչ քայլ կառանձնացնեք, որոնք պատրաստում եք իրագործել: Դրական առումով ի՞նչ փոփոխություններ կլինեն:

– Քանի որ մեր բնագավառները շատ են, ոլորտն ընդգրկուն է, կարծում եմ՝ երեք գործողությունը բավարար չէ: Իհարկե՝ նույն կերպով շարունակելու ենք ճանապարհաշինությունը, համայնքների հավասարաչափ զարգացմանն ուղղված քայլերը, սկսելու ենք համայնքների միավորման պրոցես, որը նոր խթան է դառնալու տարածքային հավասարաչափ զարգացման համար: Էներգետիկայի ոլորտի առումով կարող եմ ասել, որ մենք պատրաստվում ենք ավարտին հասցնել Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը և, իհարկե, մեկնարկում ենք նաև Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրագծի կառուցումը: Սա իր տված օգուտով չի տարբերվում Հյուսիս-հարավի ծրագրից: Սա հանրության համար, գուցե, ոչ տեսանելի, բայց տնտեսական առումով մեր երկրի համար շատ կարևոր ուղի ու զարկերակ կարող է դառնալ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան