2008-ին Փաշինյանը հոդվածում նշել է՝ չկա մի այնպիսի ստոր քայլ, որին ունակ չլինի մեր ԱԱԾ-ն․ Սուրեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ

-Պարո՛ն Սահակյան, վարչապետ Փաշինյանը երեկ ԱԱԾ աշխատողի օրվա կապակցությամբ ելույթում ասել է, թե ինքը վստահում է ԱԱԾ-ին և անգամ նախկինում ԱԱԾ-ն երբեք կարմիր գծերը չի անցել։ Ասացեք խնդրեմ՝ իսկապե՞ս ԱԱԾ-ն կարմիր գծերը չի անցել։

-Իմ գնահատականը թողնենք մի կողմ։ Նիկոլ Փաշինյանը նախկինում առնչվել է ԱԱԾ-ի հետ և 2008 թվականին նրա հոդվածներից մեկում նշված է, որ չկա մի այնպիսի ստոր քայլ, որին ունակ չլինի մեր ԱԱԾ-ն։ Եվ մատնանշում էր, թե ինչու էր դա ասում, որովհետև իրեն սպառնացել են, որ իր երեխաներին կառևանգեն ինչ-որ բանի դիմաց, և հետաքրքիր է հետևել վերափոխումներին։ Ես կարծում եմ, որ ոչ միայն մեր ԱԱԾ-ն, այլ ընդհանրապես՝ հատուկ ծառայությունները, վաղ թե ուշ, անհրաժեշտություն են ունենում կարմիր գծերը հատելու, անցնելու, և արդյունավետ պետությունն այն է, որ հակակշիռներ է ունենում։ Օրինակ՝ վերջերս Ոստիկանությանը գաղտնալսելու հնարավորություն տրվեց, տեսեք՝ եթե ԱԱԾ-ի առանցքային աշխատակից որևէ կարմիր գիծ է հատում, ո՞վ պետք է դա կանխեր կամ բացահայտեր։ Բայց մյուս ինստիտուտներն էլ պետք է աշխատեն։

-Հեղափոխության հիշարժան դրվագներից էր ԱԱԾ հատուկջոկատայինների կողմից խաղաղ հավաքի վայրից ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի առևանգումը։ Դա կարմիր գծի հատում չէ՞ր։

-Գիտեք, ուրիշ օրինակ կա դրա համար։ Աղքատության գիծն էլ է այդպես՝ երբ մարդիկ 22 000 դրամ են ծախսում, ծայրահեղ աղքատն են, հենց 22 000-ից բարձր գումար են ծախսում, արդեն աղքատ են դառնում, այսինքն՝ ինչ հեշտ է այս ու այն կողմ տանել։ Այսինքն՝ գնահատականի հարց է։

-ԱԱԾ-ի աշխատանքից ևս մեկ դրվագ, երբ մոտ 5 տարի առաջ ԱԱԾ աշխատակից Վլադիմիր Հակոբյանը, որը հետո դարձավ Սերժ Սարգսյանի խոսնակը, փորձել էր հավաքագրել «Ժառանգություն» կուսակցության անդամ Հրայր Մանուկյանին, ըստ պնդումների՝ սպառնալիքով։ Սա ինչո՞ւ է մոռացվել։

-Դե գնահատականի հարց է՝ արդյոք կարմիր գծի անցո՞ւմ է։ Այսօր ԱԱԾ նախկին պաշտոնյա է ելույթ ունեցել, որտեղ ասել է, որ կային կուսակցություններ, որոնք ֆինանսավորվում էին դրսից, կային հանրային խմբեր, հասարակական խմբեր, որոնք Սերժ Սարգսյանի հրամանով վերահսկվել են, գաղտնալսվել։ Եվ եթե այդպիսի վտանգներ կան, լավ կլինի, որ հենց ԱԱԾ-ն նախապես իմանա դրանց մասին, ոչ թե հետևանքների դեմ պայքարի, այլ՝ կանխի։

-Եվ վերջերս հենց ԱԱԾ-ն խոստովանեց, որ տարիներ շարունակ ընդդիմադիրներին, քաղհասարակությանը տեսադաշտում է պահել, հետաքրքրվել նրանց ունեցվածքով և այլն։ Իրավապաշտպանները նշում են՝ դա ապօրինի է արվել։ Ընդհանրապես՝ ԱԱԾ-ի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում ինչպիսի՞ն է եղել։

-Դա կախված է նրանից, թե ինչ տրամաբանությամբ է աշխատում կառավարող ուժը։ Նախկինում ինչ եղել է, պետական կառավարման համակարգը յուրացրած բանդային պաշտպանելու գործողություններ է կատարել, ձախ ձեռքով էլ միգուցե՝ կարող է ազգային անվտանգության հարցեր է լուծել։ Իմ օրինակով ասեմ՝ չեմ կասկածում, որ ինձ էլ գաղտնալսել են։ Հեղափոխությունից հետո եղել է էդպիսի բան, որ ընկերոջս անմիջապես հետևողը հայտնվել է նույն սեղանի շուրջ, հետո ասել է՝ ես էի քո գործը վարում, եղել է դեպք, երբ ես իմացել եմ մյուս ընկերոջս կեղծանունը, և պապկեն ինքը տեսել է հեղափոխությունից հետո անմիջապես։ Բայց որ անմիջապես, որ ես զգացել եմ, դա այն է, որ հանրային ակտիվության ընթացքում ամեն անգամ եկել են մեր տան շրջակայքում պտտվել, հարցուփորձ արել՝ երբ ա գալիս, երբ ա գնում, բա գիտե՞ք՝ ինքը պետության դեմ է։

-Դատարանն այսօր մերժեց պաշտպանների միջնորդությունը, և Քոչարյանը կմնա կալանքի տակ։ Ըստ Ձեզ՝ եթե երեկ Ոստիկանությունը չտարածեր հայտնի տեսանյութը, ըստ որի՝ Քոչարյանի կողմնակիցները փորձում են «Մարտի 1»-ի գործով տուժողին համոզել հրաժարվել կարգավիճակից, այլ ցուցմունք տալ, դատարանը այսպիսի որոշում կկայացնե՞ր։

-Նայենք, թե ինչ է կատարվում մարդկանց կոլեկտիվ հիշողության հետ։ Ընդամենը մեկուկես տարի առաջ հանրությունը լռելյայն մեծամասնությամբ հաղթել է մի համակարգի, որն ուներ, բանակ, դատարաններ, օլիգարխիա, որի ձեռքին կենտրոնացված է մեծ հարստություն, Ոստիկանություն, գրչակներ, մեդիադաշտ, երգիչներ և ամեն ինչ, և այդ համակարգը պարտվել է։ Մարդիկ, որոնք հաղթել են այդ համակարգին, այսօր իռացիոնալ վախի դրսևորումներ են տեսնում մի խեղճուկրակ կալանավորից և նրա շուրջ հավաքված 60 հոգուց, որոնցից եթե մի մաս կախված լիներ, հեղափոխությունը հաջողության չէր հասնի։ Ինձ բացարձակապես չի հետաքրքրում։

-Ըստ Ոստիկանության տեսանյութի՝ ենթադրաբար Քոչարյանի կողմնակիցն ասում է, թե իրենց նպատակը «պերեվառոտն է»՝ հեղաշրջումը։ Կարծում եք՝ հատուկ պատրաստությո՞ւն են անցնում։

-60 չէ, 600 հոգի լինեն, ի՞նչն է բանակին ստիպելու զինաթափվել, ահռելի ներուժը, որը կոչված է սահմանադրական կարգը պահպանել, հեղաշրջումները տեղի են ունենում, եթե ունեն հանրային աջակցություն։ Եթե այդ համակարգը հարազատ լիներ բանակին, մեկուկես տարի առաջ հեղափոխությունը չէր լինի։ Եթե կարողանային, կանեին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան