Մարտի 1-ի գործին կցված տեղեկանքում Քոչարյանի ունեցվածքի թվարկումը կազմում է 6․5 էջ․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.12.2025 | 15:29
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
06.12.2025 | 15:08
Մահացել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
06.12.2025 | 14:53
Հրանտ-Լեոն Ռանոսը տևական ընդմիջումից հետո խաղացել է Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 14:41
Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում
06.12.2025 | 14:15
Ժաննա Անդրեասյանը Լեհաստան կգործուղվի
06.12.2025 | 13:49
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքի մի շարք թաղամասերում
06.12.2025 | 13:22
Գուգարաց թեմի քահանաները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Գարեգին Բ կաթողիկոսի
06.12.2025 | 13:05
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work պանելային քննարկմանը
06.12.2025 | 12:53
Փաշինյանը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար է նշանակել
06.12.2025 | 12:34
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
Բոլորը

Factor.TV-ի հարցազրույցը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի հետ

-Պարո՛ն Սաֆարյան, Դուք դարձել եք մի կառույցի ղեկավար, որը տարիներ ի վեր մեռելածին է համարվել։ Գիտե՞ք ինչպես փրկել, արդյունավետ վերագործարկել Հանրային խորհուրդը։

-Ցավոք սրտի, հասարակության մոտ կա այդպիսի կարծիք, բայց թերևս դա ավելի է պարտավորեցնում ապացուցել հակառակը։ Այս թեմայով ունեցել ենք զրույց պարոն վարչապետի հետ։ Ինքս էլ բարձրացրել եմ այդ խնդիրը։ Վարչապետն էլ խոսեց վերջին շանսի մասին, և հույս հայտնեց, որ մենք բոլորով պետք է փրկենք։ Այդ կառույցի ստեղծման նախապատմությունը ժողովրդի մոտ լավագույն ասոցիացիաները չի առաջացնում՝ այն 2008 թվականից հետո ստեղծվեց, և կար տարածված խոսակցություն, որ այն ստեղծվում է անձերի համար։ Հանրությունը համարում էր, որ դա գործարք է և իրենը չէր համարում այդ կառույցը։ Ես ապշած եմ և հուզիչ էր հազարավոր հաղորդագրությունների և շնորհավորանքների պահը, որ այդ սպասումը կա և պետք է կառույցը փրկել։

-Ինչո՞վ է տարբերվելու հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի աշխատանքը Վազգեն Մանուկյանի աշխատանքից։

-Գեղեցիկ բան չէ դեռևս ոչինչ չարած համեմատվել նախկին նախագահի հետ, ամենևին մարմաջ չունեմ ինքնահաստատվելու, բայց մի բան ակնհայտ է, որ մեր մոտեցումները պարոն Մանուկյանի հետ հենց առաջին պահից չեն համընկել, որովհետև ինքը Հանրային խորհուրդը տեսել է որպես ընդդիմադիր կառույց կառավարությանը, իսկ ես համարել եմ, որ բախումնային տրամաբանության դեպքում հաղորդակցությունը կառավարության հետ ճիշտ չի ստացվելու, և ցավոք սրտի, այդպես էլ եղավ՝ որքան էլ պարոն վարչապետը մեծ վստահություն էր հաղորդել պարոն Մանուկյանին՝ նրան նշանակելով Հանրային խորհրդի անդամ և շանս տալով նրան ապացուցել, որ նոր Հայաստանում կառույցը այլ կերպ կդրսևորի իրեն։ Ես ասել եմ, որ բախումնային, առճակատումային տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կառույցը չի կարողանա իրականացնել իր խորհրդատվական գործառույթը։

-Պարո՛ն Սաֆարյան, Ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փորձում են Մարտի 1-ի գործով տուժածին համոզել հրաժարվել իր կարգավիճակից, փոխել ցուցմունքը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Որպես փորձագետ, ով ակնդետ հետևում է ներքաղաքական զարգացումներին, հատկապես մայիս-հունիսյան հակահեղափոխության տապալումից հետո, որի մեջ պիտի դեր խաղար նաև Հանրային խորհուրդը, այդ մարմինը դեմ տրամադրելով կառավարությանը և նաև թեժ աշնան տապալված խոստումների ֆոնին, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ փողոցում պետք է տեղի ունենա իշխանափոխության գործընթաց, քանի որ այդ երկուսը տապալվել են՝ նայելով այդ խմբերի հասարակական-քաղաքական գործունեությանը, տեսանելի է, որ ինչ-որ բանի պատրաստվում են՝ որոշակի բախումնային սցենարների, այցելում են մարզեր, թվում է՝ դրանք ստորագրահավաքներ են, բայց դրանք ավելի շատ զորաշարժեր անելու մտադրություններ են և տեսանելի է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն անցած ամիսներին արել է հնարավոր և անհնար ամեն քայլերը՝ թույլ չտալու Մարտի 1-ի դատաքննության մեկնարկը։ Նրանք պատրաստվում են երրորդ փորձի, ինչի նշանները չափազանց տեսանելի են, դա հանրության մոբիլիզացիայի, իրենց ազդեցության տակ գտնվող խմբերի կոորդինացիայի, ինչպես Դաշնակցությունը կասեր՝ պարտիզանական պայքարներ մղելու ստրատեգիայի և երկրում քաոսային իրավիճակ ստեղծելու մարտավարությունն է, որը զուգակցվում է նույն ստրատեգիայով՝ թույլ չտալու Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դատաքննության մեկնարկ։ Եվ այս կապակցությամբ սպասելի է եղել նրանց հատուկ աշխատանքը տուժողների հետ, որպեսզի նրանք ցուցմունքներ չտան։

-Ոստիկանության տարածած տեսանյութում զենք էր երևում, բայց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն արդեն իսկ բեմականացում է որակել Ոստիկանության տեսանյութում ներկայացվածը, նշում են՝ դատարանի վրա ճնշում է գործադրվում, Քոչարյանին ազատ չարձակելու հող է նախապատրաստվում։

-Առանց այդ տեսանյութի էլ հանրությունը համոզված է, որ անթույլատրելի է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել։ Բոլորին էլ տեսանելի են Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական կարողությունների սահմանները, իսկ ավելի ճիշտ՝ այդ սահմանների բացակայությունը, որովհետև մի քանի օր առաջ ինքը դատարանում հպարտանում էր, որ ինքը Հայաստանը ծայրահեղ աղքատ երկրից սարքել է ոչ աղքատ երկիր, բայց, հավանաբար, պարոն Քոչարյանը ընթերցել էր միայն սեփական եկամուտների հայտարարագիրը և ունեցվածքի տեղեկանքը, որ կցված  է Մարտի 1-ի գործում և որը կազմում է վեցուկես էջ հասցեներ։ Շատ տպավորիչ է՝ պարոն Քոչարյանը իսկապես կարող է հպարտանալ, որ ինքը ղեկավարելով երկու հայկական պետականություններ, կարողացել է իր ընտանիքին թռիչքաձև բարձրացնել սոցիալական սանդղակով։ Այդ ունացվածքը մեծ ռեսուրս է՝ ազդեցություն գործելու։ Երեկ տարածված հաղորդագրության մեջ մենք տեսնում ենք ֆինանսական գայթակղությունը՝ վճարելու և այլն։ Նկատի ունենալով, որ դատավորների զգալի մասին նշանակել են երկրորդ և երրորդ նախագահները, իսկ նրանք որպես վկա և մեղադրյալ են ներգրավված, հետևաբար՝ հանրությունը առանց այդ տեսանյութի էլ հրաշալի գիտեր, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել նշանակում է՝ հնարավորություն ընձեռել նրան ազդել դատաքննության չսկսված գործընթացի վրա։ Իրավապահները պարտավոր են չթաքցնել այդ անձանց ինքնությունը, բացատրություններ տալ ձեռք բերված ապացույցների մասին։

-Ոստիկանության հրապարակած տեսանյութում անձն ասում է, թե իրենց նպատակը հեղաշրջումն է ու նաև՝ սենյակում դրված զենք է երևում։

-Այո, խոսք է գնում հեղաշրջման փորձի մասին, իսկ դա կարող է տեղի ունենալ ռազմական եղանակով, ժողովրդական իշխանություններին տապալելու մեկ ձև կա՝ ընտրություններն են, մոտ ապագայում ընտրությունների հիմքեր տեսանելի չեն, և այս կտրվածքով ուղղակի պետք է ասել, որ իրավապահները պետք է պատշաճ պարզաբանումներ տան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան