Մասիսի և Վեդիի ՍԱՏԳ պետերի նկատմամբ, հնարավոր է, ծառայողական քննություն իրականացվի․ Գարիկ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
Բոլորը

Արարատի մարզում նպաստառու ընտանիքների թիվը նվազել է։ 2019 թվականին նպաստառու ընտանիքները պակասել են 202-ով՝ 7489-ի փոխարեն կազմելով 7287։ Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Նա նկատեց, որ թիվը նվազել է, քանի որ խիստ հետևում են ՍԱՏԳ-ների աշխատանքին։

«Անարդարացի է, որ մի ընտանիք, որն ունի շատ վատ վիճակում գտնվող, դեռևս խորհրդային տարիների մեքենա, անչափահաս երեխա, զրկվում է նպաստ ստանալու իր իրավունքից՝ բալերը չեն հերիքում, իսկ իր հարևանությամբ հարուստ դրկիցը կարող է օգտվել այդ հնարավորությունից, մենք փորձել ենք բացառել այդ դեպքերը»,- նշեց Գարիկ Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ մարզում ներդրվել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագիրը։ Մարզպետի տեղեկացմամբ՝ ունեն 60 շահառու։ Սակայն մարզպետը նկատեց, որ այստեղ առաջացել են որոշակի խնդիրներ։

«Մենք մանրամասն սկսեցինք ուսումնասիրել այս շահառուների ցուցակը և պարզվեց, որ Մասիսում և Արարատում ունենք խնդիրներ։ Այնտեղ ընդգրկված քաղաքացիներ ունենք, ովքեր ունեն մեծ թվով անասնագլխաքանակ, իրենց կարելի է համարել մեծ ֆերմերներ, և նրանք դիմել են այս ծրագրին մասնակցելու համար։ Ես սա անընդունելի եմ համարում։ Այս պահին մեր կողմից ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրություններն ավարտված են, եղել են Մասիսիում և Արարատում։ Ամենյան հավանականությամբ, մեր երկու՝ Մասիսի և Վեդիի ՍԱՏԳ պետերի նկատմամբ ծառայողական քննություն կիրականացվի»,- ընդգծեց Գարիկ Սարգսյանը։

Նա չցանկացավ մինչև ծառայողական քննության ավարտն անուններ հնչեցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։