ՄԻՊ-ը ՀՔԾ-ից պարզաբանումներ է պահանջել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսելու մասին վերջինիս պնդումների առնչությամբ

Լուրեր

09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից «168․am» լրատվամիջոցում հրապարակված՝ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսե՞լ են» նյութի ուսումնասիրության նպատակով։

«Հրապարակմամբ, մասնավորապես, նշվել է, որ հրապարակող լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարույթն իրականացնող մարմինը ձեռք է բերել լրագրողի հեռախոսային խոսակցությունների վերծանումները՝ փորձելով բացահայտել լրագրողի տեղեկատվության աղբյուրը: Ըստ հրապարակման՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը հնարավոր է նաև գաղտնալսել է լրագրողի հեռախոսային խոսակցությունները:

Նույն հոդվածում հրապարակվել է նաև այս կապակցությամբ Հատուկ քննչական ծառայություն հասցեագրված հարցման պատասխանը, համաձայն որի՝ հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված` նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով:

Նույն հարցով Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել նաև «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգ է սկսել Մարտի 1-ի դեպքերի բացահայտման շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած ցուցմունքների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում՝ առանց քննիչի և դատախազի թույլտվության նախաքննության տվյալները հրապարակելու առիթով հարուցված քրեական գործի առթիվ։

Ստացված պարզաբանումների արդյունքում այս պահին ի գիտություն է ընդունվել, որ այդ քրեական գործը քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (ոչ մեծ ծանրության հանցագործություն) հատկանիշներով:

Լրագրողների մասնագիտական օրինական գործունեության անխոչընդոտ իրականացումը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում, և այդ գործունեության նկատմամբ ոչ իրավաչափ ցանկացած միջամտություն արժանանալու է Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային արձագանքին»,- ասված է հաղորդագրությունում: