Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ի աշխատակցի օրվա առիթով պարգև է հանձնել Աննա Հակոբյանի թիկնապահին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

20.06.2026 | 00:21
Կոտրված ապակիներ, մարմնական վնասվածքներ, խցանումներ․ ինչ վնաս է հասցրել կարկուտը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 23:30
Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել
19.06.2026 | 23:22
Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր
19.06.2026 | 23:10
Զորավարժություն Երևանում, դժգոհություն՝ Մոսկվայում. ինչո՞ւ է աղմկում Զախարովան. ԱՉՔԻ ՏԱԿ
19.06.2026 | 22:50
Սրբուհի Գալյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը
19.06.2026 | 22:36
Բաքվի դատարանը ձերբակալված 8 ռուսներին դատապարտել է 3-ից 4 տարվա ազատազրկման
19.06.2026 | 22:20
Հունիսի 22-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.06.2026 | 22:06
Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը. Սլովակիայի վարչապետը՝ Փաշինյանին
19.06.2026 | 22:03
Կարկուտը Շիրակի մարզում մեքենաներ է վնասել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.06.2026 | 21:54
Ադրբեջանի տնտեսությունը լճանում է․ տնտեսական աճն այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 0%
19.06.2026 | 21:41
Թուրքիայում ընդդիմության կողմից ղեկավարվող համայնքներում ձերբակալությունների նոր ալիք է
19.06.2026 | 21:28
Քննարկվել են Հունաստան հայկական արտադրանքների ներկրման հնարավորությունները
19.06.2026 | 21:15
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է նշանակվել
19.06.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՌԴ-ի պատժամիջոցները՝ ՀՀ-ի դեմ․ ԵՄ-ի աջակցությամբ կհաղթահարվի՞ ճգնաժամը ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 20:48
Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. պատուհանները փակ պահել
Բոլորը

Դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայություն այցի շրջանակում ԱԱԾ աշխատակցի օրվա առիթով պարգևներ և շնորհակալագրեր հանձնեց մի խումբ սպաների:

Factor.am-ը պարզեց, որ պարգևատրվածների թվում է նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անվտանգությունն ապահովող ԱԱԾ աշխատակիցը: Խոսքը Պետական պահպանության ծառայության ավագ թիկնապահ Արթուր Գասպարյանի մասին է:

Նա վարչապետի տիկնոջ անվտանգությունն ապահովում է իշխանափոխության առաջին օրերից: Նիկոլ Փաշինյանն Արթուր Գասպարյանին պարգևատրել է վարչապետի շնորհակալագրով:

Վարչապետի շնորհակալագրին է արժանացել նաև պետական պահպանության ծառայության թիկնապահ, լեյտենանտ Ղազար Ղազարյանը: Նա ՊՊԾ-ում ծառայության է անցել հեղափոխությունից անմիջապես հետո, այժմ Նիկոլ Փաշինյանի անվտանգության թիմում է: Նա հեղափոխության ամբողջ ընթացքում եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին:

Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է նաև ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանին:

Նա Երևանի քաղաքապետարանին «Կամազ»-ներ նվիրած «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սեփականատիրոջ ամուսինն է: Արթուր Աղաջանյանն արժանացել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալի:

Նարեկ Կիրակոսյան