Թուրքիայում ընդդիմության կողմից ղեկավարվող համայնքներում ձերբակալությունների նոր ալիք է

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Թուրքիայի կառավարությունն ուժեղացնում է ընդդիմության նկատմամբ վերահսկողությունը՝ ուրբաթ օրն իրականացրած նոր ձերբակալություններով, որոնք ուղղված են գլխավոր ընդդիմադիր  Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) ընտրված պաշտոնյաների դեմ, մինչ այն բախվում է խորացող ղեկավարության ճգնաժամի, գրում է Turkish Minute-ը։

Ձերբակալությունները, ինչպես նաև Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցությանը դատարանի կողմից արտոնված միջամտությունը լուրջ մտահոգություններ են առաջացրել ժողովրդավարության և օրենքի գերակայության վիճակի վերաբերյալ, ինչը քննադատության է արժանացել Եվրախորհրդարանի այս շաբաթվա զեկույցում։

Իրավապահները գործողություններ են իրականացրել Ստամբուլի Ադալար շրջանում և Թուրքիայի հարավում գտնվող CHP-ի կողմից ղեկավարվող համայնքներում, այդ թվում՝ կոռուպցիայի և խարդախության մեղադրանքներով։

Ոստիկանությունն առավոտյան ժամերին միաժամանակյա խուզարկություններ է անցկացրել չորս քաղաքներում՝ ձերբակալելով 47 կասկածյալներից 37-ին։ Ձերբակալվածների թվում է նաև Ադալարի քաղաքապետ Ալի Էրջան Ակփոլաթը։ Կասկածյալները մեղադրվում են կաշառակերության, յուրացման, պաշտոնական փաստաթղթերի կեղծման, հանցավոր կազմակերպություն կազմավորելու և ղեկավարելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, ասվում է հայտարարության մեջ։ Առանձին գործողություն է իրականացվել Մերսին նահանգի Սիլիֆկե համայնքում։

Ձերբակալությունները հաջորդում են անցյալ շաբաթվա ընթացքում CHP-ի կողմից ղեկավարվող մունիցիպալիտետների դեմ մի շարք գործողություններին, այդ թվում՝ Ստամբուլի Բեյլիքդյուզյու և Սիլիվրի շրջաններում, ինչպես նաև Իզմիրի Սեֆերիհիսար շրջանում։

CHP-ն կառավարությանը մեղադրում է քաղաքական դրդապատճառներով գործողություններ կազմակերպելու մեջ, որոնք ուղղված են ընդդիմությանը թուլացնելուն, այն բանից հետո, երբ այն 2024 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։

Հավելենք, որ չորեքշաբթի Եվրախորհրդարանի կողմից հաստատված զեկույցը կոչ է արել Թուրքիային անդրադառնալ օրենքի գերակայության ոլորտում առկա թերություններին։ Զեկույցում նաև կոչ է արվել հնարավոր պատժամիջոցներ կիրառել արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի նկատմամբ, որը Ստամբուլի գլխավոր դատախազի պաշտոնավարման ընթացքում ղեկավարել է ընդդիմադիր գործիչների դեմ բարձրաստիճան գործեր։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հակադարձել է՝ զեկույցում ներկայացված մեղադրանքներն «անհիմն» որակելով։

CHP-ի հարյուրավոր պաշտոնյաներ ամբողջ երկրում ձերբակալվել են կոռուպցիայի ենթադրյալ դեպքերի վերաբերյալ շարունակվող հետաքննությունների շրջանակներում, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Վերջինը երկար ժամանակ համարվում էր միակ թուրք քաղաքական գործիչը, որը կարող էր մրցակցել Էրդողանի հետ։

CHP-ն նրան 2028 թվականի նախագահական ընտրությունների համար իր թեկնածու էր ընտրել՝  նույն օրը, երբ նա բանտարկվել էր։ Նրա բացակայության ընթացքում կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելն է դարձել ընդդիմության դեմքը։

Այնուամենայնիվ, մայիսին Անկարայի դատարանը չեղյալ  է հայտարարել CHP-ի 2023 թվականի ղեկավարի ընտրությունները՝ ենթադրյալ ընտրակաշառքի պատճառով և վերականգնել նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին, որը բողոք է բարձրացրել կուսակցության ներսում։

Դատարանի որոշմամբ կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռացված Էրդողանի քննադատ Օզելը կոչ է արել արտահերթ համագումար անցկացնել՝ ասելով, որ կուսակցությունը չի կարող կառավարվել պարտադրված ղեկավարության կողմից։ Այս շաբաթ CHP-ի ավելի քան 800 պատվիրակներ միջնորդագրեր են ներկայացրել՝ կոչ անելով համագումարին կուսակցության առաջնորդ ընտրել։ Սակայն քաղաքական դիտորդները նշում են, որ Քըլըչդարօղլուն կփորձի խոչընդոտել համագումարը և կանխել իր ղեկավարությանը մարտահրավեր նետելու ցանկացած փորձ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի