Ադրբեջանի տնտեսությունը լճանում է․ տնտեսական աճն այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել է 0%

Լուրեր

06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
Բոլորը

Մինչ 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Ադրբեջանը բախվել է լիակատար մակրոտնտեսական լճացման և գրանցել զրոյական ՀՆԱ աճ՝ նավթի և գազի ոլորտի անկման պատճառով, մյուս երկրներն արագ աճ են ցուցաբերել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանի զրոյական արդյունքի  համեմատ՝ Ուզբեկստանը դարձել է տարածաշրջանի անվիճելի առաջատարը՝ 7,9 տոկոս տնտեսական աճով։ Վրաստանն ու Հայաստանը գրանցել են գրեթե նույնքան բարձր աճի տեմպեր, համապատասխանաբար, 7,3 և 7,1 տոկոս։

Ղազախստանը նույնպես գրանցել է չափավոր, բայց կայուն աճ՝ 3,7 տոկոսով։ Վերջին վիճակագրությունը հստակորեն հաստատում է, որ մինչ Ադրբեջանը դոփում է տեղում, հարևան երկրների տնտեսությունները կայուն առաջընթաց են գրանցում, նշում են տեղական լրատվականները։

Ադրբեջանի Պետական ​​վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանի տնտեսությունում աճ չի գրանցվել։ Կոմիտեի կողմից հրապարակված ամսական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ տարվա առաջին հինգ ամիսներին արտադրվել է 51 միլիարդ 783,8 միլիոն մանաթ համախառն ներքին արդյունք (ՀՆԱ)։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չի փոխվել։ Տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ն նվազել է 0,3 տոկոսով։ Ապրիլին տնտեսական աճը կազմել է 0,2 տոկոս՝ մասամբ կասեցնելով տնտեսության անկումը։ Սակայն հինգ ամսվա արդյունքները ցույց են տալիս, որ ընդհանուր տնտեսական լճացումը շարունակվում է։

Նավթի և գազի ոլորտում ՀՆԱ-ի ծավալի բացասական միտումը շարունակվում է։ Այսպիսով, Պետական ​​վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին այս ոլորտում արտադրվել է 16,1 միլիարդ մանաթի արտադրանք, ինչը 1 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ոչ նավթային և գազային ոլորտում ՀՆԱ-ն կազմել է 35,6 միլիարդ մանաթ։ Այս ոլորտում իրական աճը կազմել է 0,4 տոկոս։ Սակայն, 2025 թվականի արդյունքների համաձայն, ոչ նավթային ոլորտում տնտեսական աճը կազմել է ավելի քան 6 տոկոս։

Այս ցուցանիշները վկայում են արտադրանքի արտադրության թուլացման մասին ինչպես նավթային, այնպես էլ ոչ նավթային ոլորտներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի