Ըստ քրեական գործի նյութերի՝ նորածնից արյան նմուշ են վերցրել մարտի 13-ին, մինչդեռ մարտի 12-ին նա արդեն հուղարկավորված է եղել. ՀՔԱՎ

Լուրեր

06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2016 թ․ մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած և նույն օրը հուղարկավորված նորածնի դիակից, ըստ քրեական գործի նյութերի, արյան նմուշ են վերցրել հուղարկավորելուց հետո՝ մարտի 13-ին։

Թե ինչ է տեղի ունեցել իրականում և ինչպես է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչ Յու. Բաղդասարյանը արյան նմուշ վերցրել մեկ օր առաջ արդեն իսկ հուղարկավորված նորածնից, անհասկանալի է։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչ Յու. Բաղդասարյանը նորածնի մահվան դեպքով քրեական գործ է հարուցել մարտի 12-ին, իսկ արյան նմուշ վերցնելու որոշում կայացրել է մարտի 13-ին։ Ընդ որում՝ քրեական գործի նյութերում նշված է, որ արյան նմուշառումը կատարվել է ընթերակաների մասնակցությամբ։

Առկա է նաև նորածնի մահվան վկայականը և հուղարկավորման մասին տեղեկանք, որոնցում մահվան և հուղարակավորման ամսաթիվ է նշված մարտի 12-ը։

Պաշտոնատար անձի կողմից ակնհայտորեն կատարված անհերքելի խախտումների ու չարաշահումների փաստերի հիման վրա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2019 թ․ դեկտեմբերի 18-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։