2020 թ.-ին ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը քառակի ուժեղանալու է․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Կառավարության նիստի ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունների մասին հարցով առաջարկվում է մեղմել ՀԴՄ կիրառության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի չափը, մասնավորապես, հանրային սննդի ոլորտում։ Սակայն Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց ձեռնպահ մնալ այսպիսի փոփոխություններից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ 2020 թվականին ՀԴՄ-ների չտրամադրման դեմ պայքարը կրկնակի, եռակի, քառակի ուժեղանալու է։

«Ըստ էության՝ հիմա մենք ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար ունենք տուգանքի 2 մակարդակ։ Հանրային սննդի ոլորտում այդ մակարդակը 600 հազար դրամ է, իսկ մյուս ոլորտներում 150 հազար դրամ տուգանք է։ ԱԺ պատգամավորների կողմից կա առաջարկ՝ հավասարեցնել և 600 հազար դրամը նվազեցնել։ Մենք ասում ենք, որ համաձայն ենք, որ հավասար սկզբունք լինի, բայց տվյալ դեպքում որևէ պարագայում իջեցնելն ուղիղ հակասում է մեր քաղաքական ուղերձներին։ Եվ մենք ասում ենք, որ 2020 թվականին ՀԴՄ-ների չտրամադրամ դեմ պայքարն ուժեղացնելու ենք։ Նաև ասում ենք, որ հավասարեցնենք, և ոչ թե 600․000-ը դառնա 150․000, այլ հակառակը»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։