Երեխաների ապօրինի որդեգրման դեպքերը հատ-հատ պետք է քննել և բոլոր մետաստազներով բացահայտել․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մինչ Կառավարության նիստի մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեխաների ապօրինի որդեգրման դեպքին։ Նա նկատեց, որ երեկ, ըստ էության, շոկային լուր ստացվեց։

«Ճիշտն ասած՝ օգոստոսի 16-ին, հաշվի առնելով նամակները, ահազանգերը, Կառավարությունում խորհրդակցություն անցկացրեցինք և տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը, անկեղծ ասած, մարդկայնորեն չէի կարող հավատալ, որ կլինեն բացահայտումներ։ Փաստը մնում է փաստ, որ ունենք ձերբակալված անձինք»,- ասաց Փաշինյանը։

Ապա նա, դիմելով Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, հետաքրքրվեց․ «Պարոն Գրիգորյան, ի՞նչ կարող եք ասել, այդ կասկածները դառնալո՞ւ են մեղադրանք առաջադրելու որոշում և ի՞նչ տեղեկություն կարող եք հայտնել գործի մասին»։

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ 2 շաբաթ առաջ այս գործով ձերբակալվել էր ևս մեկ անձ, որին այս պահին մեղադրանք է առաջադրված, երեկ ձերբակալվել են ևս 4 անձինք։ «Ապացույցների համակցությունն այս պահին բավարար է նրանց մեղադրանք առաջադրելու Քրեական օրենսգրքի 167 հոդվածի 2-րդ մասով՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելը։ Գործով կատարվել են մի շարք խուզարկություններ, ԱԱԾ-ի, Ոստիկանության, Դատախազության գործընկերների հետ համատեղ այդ գործով զբաղվում ենք։ 2012 թվականից առ այսօր բոլոր փաստաթղթերն առգրավվել են։ Կատարվելու է քննություն, ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց այդ հանցանքը կատարելու մեջ։ Մոտ օրերս այդ անձանց նշված հոդվածով կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ»,- տեղեկացրեց Գրիգորյանը։

Նրա խոսքին արձագանքեց վարչապետը և նշեց․ «Շատ լավ, պարոն Գրիգորյան, հասկանալի է, որ այդ գործը բավականին էմոցիոնալ արձագանք է առաջացրել հանրության մեջ, բայց կարևոր է, որ գործի քննությունը լինի առաց էմոցիաների։ Պետք է հասկանալ, թե ինչպես է պատահել և ինչպես է պատահում, որ ՀՀ-ում կարող է նման մեխանիզմ գոյություն ունենալ և գործել։ Պետք է խնդիր դնենք գործի ամբողջական քննություն իրականացնելու համար, որպեսզի այս գործն իր բոլոր մետաստազներով բացահայտվի։ Բոլոր այս կարգի դեպքերը պետք է հատ-հատ քննել, ուսումնասիրել, որպեսզի հնարավոր բոլոր կասկածները փարատվեն, ու մենք համոզվենք, որ ՀՀ-ում այդ ամոթալի էջը փակել ենք իր բոլոր հնարավոր իրավական հետևանքներով»։

Մանրամասները՝ տեսանյութում։