Ինչո՞ւ Վահե Գրիգորյանի պաշտոնական անգործությունը արձագանք չի ստանում իրավապահների կողմից․ փաստաբան

Լուրեր

02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
Բոլորը

Փաստաբան Էդգար Թումասյանը ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարվում է իրականացնել ՍԴ դատավորի պարտականությունները:

«ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի արարքն ենթակա՞ է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով, թե ոչ։

Իմ կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարան էր բողոքարկվել պաշտպանյալիս նկատմամբ հեռախոսային խոսակցությունների վերահսկում (прослушка) օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տալու մասին որոշումը, որի արդյունքում ՀՀ վերաննիչ քրեական դատարանը 2019 թվականի նոյեմբերի 5-ին որոշում էր կայացրել կասեցնել գործի վարույթը և դիմել Սահմանադրական դատարան։

Վերաքննիչ քրեական դատարանի դիմումը ՀՀ Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2019 թվականի նոյեմբերի 7-ին և նախնական ուսումնասիրում իրականացնելու և գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու համար մակագրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Վ.Գրիգորյանին, սակայն վերջինս սահմանված ժամկետում գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ հաղորդում չի ներկայացրել, որի արդյունքում Սահմանադրական դատարանի 26.11.2019 թվականի ՍԴԱՈ-140 աշխատակարգային որոշմամբ հաղորդումը ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 17-ը, սակայն Վ.Գրիգորյանն այդ ժամկետում ևս չի ներկայացրել գործը քննության ընդունելու հարցի վերաբերյալ հաղորդում, որի հետևանքով 17.12.2019 թվականի ՍԴԱՈ-164 աշխատակարգային որոշմամբ գործի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ։

Փաստորեն ստացվում է, որ Վահե Գրիգորյանը, զբաղեցնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, հրաժարվում է իրականացնել իր գործառույթային պարտականությունները, որոնք կապված են ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի խախտման հետ, սակայն չաշխատելու պայմաններում ստանում է բարձր աշխատավարձ և օգտվում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի համար նախատեսված այլ առավելություններից։

Այսօր իրավապահ համակարգում պետական միջոցները վատնելու համար մեղադրանքներ են առաջադրվում տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաների, իսկ կոնկրետ Վահե Գրիգորյանի կողմից իր պարտականությունները չկատարելու մասին խոսում են գրեթե բոլորը, սակայն դա որևէ իրավական արձագանք չի ստանում իրավապահ մարմինների կողմից», – գրել է նա: