Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի քրոջ որդին 180 մլն դրամի աղբամաններ է մատակարարելու. Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
Բոլորը

Մայիսին Երևանի քաղաքապետարանում կայացել է աղբամանների գնման ընթացակարգի հանձնաժողովի նիստ, որը նախագահել է կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը: Պարզվում է, մասնակիցը, որը հաղթել է 180 մլն դրամանոց մրցույթը, հանդիսանում է պարոն Խաչիկյանի հարազատ քրոջ հարազատ որդին: Այս մասին ֆեյսբուքյան լայվի միջոցով քիչ առաջ տեղեկացրեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Խոսքը «Արտար էկո սերվիս» ՍՊԸ-ի մասին է, որը մրցույթում հաղթել է մայիսի 29-ին: Սեպտեմբերի 25-ին էլ պարոն Խաչիկյանը ստորագրել է շահերի բախման մասին փաստաթուղթ, որով հիմնավորում են, որ կազմակերպությունը, որը մասնակցում է մրցույթին, մերձավոր բարեկամի չէ: Հիմա ինձ կասեն, որ քրեական օրենսգրքով քրոջ որդին մերձավոր չէ, բայց մենք գիտեն, թե դա ինչ կապ է նշանակում»,- ներկայացրեց Երևանի ավագանու անդամը։

Դավիթ Խաժակյանի փոխանցմամբ՝ աղբամանների մատակարարման մրցույթին մասնակցել է երեք ընկերություն, որոնցից ամենաէժան գինն առաջարկել է «Գավառտրանս» ՍՊԸ-ն, բայց քաղաքապետարանն ընտրել է մի քանի ամիս առաջ ստեղծված «Արտար էկո սերվիս» ՍՊԸ-ին, որի միանձնյա սեփականատերը՝ Աշոտ Կամոյի Թիրաբյանը, գրանցված է Իջևան քաղաքում:

Հավելենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Արարատ Խաչիկյանը ազատվել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետի պաշտոնից։

Մանրամասները՝ տեսանյութում: