Բռնարար-բարերա՞ր. հիշեցումներ Ռուբեն Հայրապետյանի տեսակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը լքելուց հետո տևական ժամանակ լռություն պահպանած ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն օրերս կրկին երևաց հանրությանը՝ ոչ իր ցանկությամբ, այլ քանի որ Ոստիկանության 6-րդ վարչությունը խուզարկություն էր իրականացնում նրա տանը։ Հայրապետյանը մոտենալով առանձնատան պարիսպների մոտ սպասող լրագրողներին, շտապեց հայտարարել. «Ինձ չեն ձերբակալում, և չեն ձերբակալելու՝ երկու։ Դուք ազատ եք, իզուր տեղը մի կանգնեք»։

Այդպես էլ եղավ՝ Հայրապետյանը մնաց ազատության մեջ։ Իսկ շուրջ 5 ժամ տևած խուզարկությունից հետո ոստիկանները հեռացել էին մի քանի թղթապանակով։ Առանձնատնից բացի խուզարկվեցին Հայրապետյանին պատկանող այլ օբյեկտներ ևս, ինչպես ասենք՝ «Հարսնաքար» ռեստորանը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ քրեական գործը կապ ունի խոշոր ֆինանսական չարաշահումների հետ, մասնավորապես՝ 2012-2018 թվականներին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի, մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, դրանց ընթացքում յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումար: Կա փողերի յուրացման երկրորդ պատմությունը ևս, ըստ որի՝ Ռուբեն Հայրապետյանի ղեկավարման տարիներին, 2008 թվականին ՀՖՖ-ն «Հրազդան» մարզադաշտի նորոգման նպատակլով UEFA-ի տրամադրած 2․7 միլիոն դոլարը չի փոխանցել «Հրազդան» մարզադաշտի ղեկավարությանը։ Ռուբեն Հայրապետյանը կտրականապես հերքում է իր անվան հետ կապվող չարաշահման լուրերը, բայց և պատրաստ է՝ չարաշահումն ապացուցելու պարագայում փոխհատուցել վնասը։ Այդ մասին նա ասել էր խուզարկության օրը, ու որ ձերբակալությունից չի վախենում․

«Ձերբակալում են, թող ձերբակալեն, կոչ եմ անում Ոստիկանության աշխատողներին, թող չտանջվեն, էդքան մարդ աշխատանքից կտրեն, զանգեն ինձ ասեն՝ ուզում ենք քեզ ձերբակալենք, արի՛, ազնվորեն եմ ասում, 5 րոպե հետո կլինեմ էնտեղ։ Թող ձերբակալեն, ես դրանից չեմ վախենում ձերբակալելով մեր տեսակներին չեն կարող վախեցնել»։

Ռուբեն Հայրապետյանի այս միտքը շատերին ստիպեց հիշել և հիշեցնել նրա տեսակի մասին։ #ՇնորհակալությունՌուբենՀայրապետյան հեշթեքով գրառմամբ լրագրող Ռուզան Խաչատրյանը պատմում է, որ երկու տարի առաջ՝ իր վիրահատության ժամանակ Ռուբեն Հայրապետյանը օգնություն է ցուցաբերել։ «Դուք տեսաք իսկական Ռուբեն Հայրապետյանին՝ թասիբով, սրտոտ և գուցե պետք եղածից մի քիչ ավելի անկեղծ։ Հրեշի ու բոբոյի կերպարի՞ն եք հավատացել, բա որ ես ուրի՞շ Ռուբեն Հայրապետյան եմ ճանաչում»,- գրել է Խաչատրյանը։

Լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանն էլ գրել է, որ թեև ինքն ու Ռուբեն Հայրապետյանը քաղաքական համակրանքներով երբեք նույն ճամբարում չեն եղել, անգամ ինքը խիստ քննադատական հոդվածներ է տպագրել նրա մասին, այդուհանդերձ, դա չի խանգարել, որ Ռուբեն Հայրապետյանը իր համար շատ ծանր ու ճակատագրական պահին ձեռք մեկնի իրեն։ «Կարող եմ միայն հավաստիացնել, որ ես միակը չեմ»,- նշում է Վասակ Դարբինյանը։

Հնչեց նաև հիշեցում, որ Ռուբեն Հայրապետյանն է ֆինանսավորել 2003-ին Երևանի կենտրոնում տեղադրված Առնո Բաբաջանյանի արձանի ստեղծման բոլոր աշխատանքները։ Հայրապետյանին, սակայն, հանրությունը հիշում է նաև այլ տեսանկյունից։

Ռուբեն Հայրապետյանը մի առիթով ասել էր․ «Չգիտե՞ք՝ ես ինչ պիտի անեմ, պիտի պատժեմ, ծեծեմ, թե՞ մտածում էիք խուսափելու եմ, թե ասեն ջութակ ա նվագել, էդ ժամանակ զարմացեք»։

Վահե Ավետյանի մայրը որդու մահից տարիներ անց Factor TV-ի հետ զրույցում ասել է․ «Ինքը միշտ մեզ հետ ա, ես իրա կենդանի վկայությունը, կենդանի ներկայությունը միշտ զգում եմ։ Հաճախակի հետը խոսում եմ»։

2012 թվականի հունիսի 17-ի կեսգիշերին մոտ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսանքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի խումբ ռազմաբժիշկներ, որոնցից Վահե Ավետյանը մահացել էր։ Չնայած վկայություններին, որ ծեծողները 15 հոգի են եղել, մեղադրյալի աթոռին նստեցին Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները, որոնք շուրջ 2 տարի տևած դատական պրոցեսի արդյունքում դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման։ Վահե Ավետյանի մայրը նշել է․ «Ամեն ինչ իր սահմանն ունի, երևի թե ժողովրդի համբերության բաժակն էլ ա լցվել, վերջիվերջո այս անարդարությունները ինչ-որ ձևով պետք ա․․․ միշտ մտածել՝ լավ կլինի, բայց ոչինչ չանել դրա համար, ճիշտ չի»։

Վահե Ավետյանի մահը հանրությունը չհանդուրժեց՝ անարդարության զգացումը փողոց էր հանել հարյուրավոր քաղաքացիների։ Բողոքի ակցիաներն ուղեկցվում էին Ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ և բախումներով։ Ի վերջո, Ռուբեն Հայրապետյանը հանրային ճնշմամբ պատգամավորի մանդատը վայր դրեց։

Զինվորական բժիշկների դաժան ծեծն ու Վահե Ավետյանի մահը, ըստ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի, վկայում է այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանը բռնության մշակույթ կրող անձ է, իսկ «Հարսանաքարում» սպանությունը ոչ պատահական դեպք էր։

«Ծեծն ու պատիժը նրա պատկերացումների անքակտելի մասն են։ Տարիներ շարունակ հրապարակումներում նշվում էր, որ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի գործունեությունը հիմնական դաժան պատիժների մեխանիզմներով է տեղի ունենում, այն անձը, որը կամ խանգարում է, կամ դուր չի գալիս, կամ կուսակցությունը հաշվեհարդար պիտի տեսնի նրա նկատմամբ, այդ խնդիրը ստանձնում էր Ռուբեն Հայրապետյանը և նրա նկուղային հարկում բազմիցս տեղի են ունեցել նմանատիպ ծեծեր»։

Վահե Ավետյանի սպանության հետ կապված բողոքի գործողությունների ակտիվ մասնակից Գևորգ Սաֆարյանի խոսքով՝ Վահե Ավետյանի մահը Ռուբեն Հայրապետյանի ու նրա շրջապատի բազմաթիվ խոշտանգումներից մեկն էր ընդամենը։ Սաֆարյանը հիշեցնում է մարդկանց ծեծելու և պատժելու մասին Հայրապետյանի ինքնախոստովանանքը․

«Վահե Ավետյանի պարագայում մենք չտեսանք ոչ մի զղջում իր կողմից։ Այն ժամանակ հանրային ճնշմամբ նա հրաժարվեց մանդատից, բայց որևիցե զղջում իր կատարած հանցագործությունների համար մենք չտեսանք։ Նեմեց Ռուբո կոչեցյալը Հայաստանում օլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչներից մեկն էր, որի հանցագործությունները եղել են թե՛ անձանց, թե՛ նրանց կյանքի առողջության նկատմամբ։ Այստեղ կարելի է քննադատել ներկայիս իշխանություններին, թե ինչու պետք է այդ օլիգարխներն իրենց կատարած հազարավոր հանցագործությունների համար չլինեն ճաղերի հետևում և կարողանան հոխորտալ քաջ հերոսի կերպարով»։

«Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, որ ակտիվորեն մասնակցում էր հանրային ընդվզման գործողություններին, ասում է, որ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի կողմից սպանության դեպքից ի վեր իր մեջ անսահման ցասում կա մարդու այս տեսակի նկատմամբ։

«Ռուբեն Հայրապետյանը մենակ չի, բայց իր տեսակը ապականում է աշխարհը։ Մի՞թե բարեգործություններ անելը կամ Առնո Բաբաջանյանի արձանը հովանավորելը իրեն իրավունք է վերապահում այդպես նվաստացնել ժողովրդին։ Իր թիկնապահների ծեծով ինքն ասաց՝ ես ինչ ուզեմ, կանեմ։ Իր համար օրինակը Քոչարյանն էր, որի թիկնապահը մարդ սպանեց «Առագաստում»։ Էս տեսակի դեմ պետք է ընդվզենք, այն ժամանակ էլ ես անձամբ ոչ միայն Ռուբեն Հայրապետյանի դեմ եմ պայքարել, այլ՝ իր տեսակի դեմ։ Ու ամբողջ հոգովս ատում եմ այդ տեսակը, ովքեր անհայտ ծագումով հարստություն ունեն ու կարծում են՝ դա իրենց իրավունք է վերապահում ասել, որ ոչնչից չեն վախենում»։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ նկատում է, որ այսօր ձերբակալությունից չվախեցող Ռուբեն Հայրապետյանը Վահե Ավետյանի սպանությունից հետո ամեն ինչ արել էր իր անունը սպանության դեպքից հեռացնելու համար։ Իրավապաշտպանները մեկ անգամ չէ, որ կասկած են հայտնել՝ սպանությունը տեղի է ունեցել Ռուբեն Հայրապետյանի եթե ոչ հրահանգով, ապա իմացությամբ։

Զարուհի Հովհաննիսյանը նշում է․ «Դատաքննության պրոցեսը ընթացավ որպես Ռուբեն Հայրապետյանին անձնապես արդարացնող պրոցես։ Անգամ այն տեսագրությունները, որոնք պիտի առկա լինեին տեսանկարահանման սարքերով Ռուբեն Հայրապետյանի տարբեր օբյեկտներից, և տարօրինակ պատահականությամբ բոլոր օբյեկտներում փչացել էինք տեսագրման սարքերը։ Այդ սարքերը կապացուցեին՝ արդյոք դեպքի վայրում է գտնվել Ռուբեն Հայրապետյանը, թե՝ ոչ։ Որևէ անձի նկատմամբ նման հաշվեհարդար որևէ մեկը շահագրգիռ չի լինի տեսնել, եթե հրահանգավորված չլիներ դա վերևից»։

Գևորգ Սաֆարյանն այս մասով նշում է․ «Առնվազն կան արժանահավատ տվյալներ, որ իր մեքենան և շարասյունը այդ ժամանակահատվածում հանցագործությունը կատարելուց հետո դուրս է եկել «Հարսնաքարի» տարածքից և կան տեսագրություններ, և երբ քննությունները հասցվեց տեսագրություններին, պարզվեց որ դրանք չկան։ Սա ողջամիտ կասկած է առաջացնում, որ  ինքը մասնակից է եղել այդ ամենին»։

Ըստ Գևորգ Սաֆարյանի, հանձին Ռուբեն Հայրապետյանի խոսել բարեգործի մասին, անհեթեթություն է․ «Չի բացառվում՝ Ստալինը կամ Հիտլերն էլ ինչ-որ մեկին օգնած լինեն, արդյոք կարող ենք ասել, որ Հիտլերը կամ Ստալինը բարեգործ են։ Նեմեց Ռուբոյի կերպարը չարի և խոշտանգումների, թալանչիի հետ ասոցացվող կերպար է և խոսել, որ այդ անձը բարեգործ է, բարի բառի արժեքը կկորչի դրանից։ Ինքն անձամբ երբ հպարտանում էր, որ անձանց խոշտանգում է՝ ցույց է տալիս իր էությունը։ Նրանք պիտի հասկանան, որ իրենց դարաշրջանը այլևս անցած է և մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի այդ տեսակը գործոն դառնա մեր երկրում։ Այդ տեսակը մեր հասարակության մեջ որևիցե տեղ չունի, նա կարող է ՀՀ-ում ունենալ երկու տեղ դա կամ բանտն է, կամ գերեզմանոցն է, եթե կմահանա»։

Անահիտ Բախշյանին հանգիստ չի տալիս փաստը, որ Ռուբեն Հայրապետյանը Վահե Ավետյանի սպանության համար մեղայականով հանդես չեկավ, չզղջաց տեղի ունեցածի համար։

«Այն ժամանակ էլ իմացանք, որ ինքը ինչ-որ պահի ներկա է եղել։ Ինչ-որ պահի ինքը կարող էր սաստել իր թիկնապահներին, սանձել և կանխել այդ բոլորը, բայց չգիտեմ ինչու՝ չի արել։ Անարդարության դեմ բողոքը էդ օրերին մինչև երկինք էր հասնում, որովհետև ի դեմս Ռուբեն Հայրապետյանի և այս դեպքի, մենք ուզում էինք ընդվզել այն իրականության դեմ, որ կար մեր շուրջը։ Ինչ-որ ձևով ասեր, որ ես ունեմ մեղքի բաժին, էդ էլ չարեց, ու էսօր հաղթանակած դեմքով ասում է՝ ես պատրաստ եմ ձերբակալվել։ Վահե Ավետյանի հոգին չի թողնելու, որ ինքը հանգիստ ապրի»։

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախկին նախագահի անվան հետ կապվող յուրացման գործով հարուցվել է քրեական գործ՝ միանգամից 4 հոդվածով՝ խոշոր չափերով յուրացում, մի խումբ անձանց կողմից փաստաթղթերի կեղծում, լիազորությունների չարաշահում և պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Գործը Քննչական կոմիտեն է քննում։

Ռոբերտ Անանյան