Իմ լսած փաստարկները ինձ հիմք չեն տալիս Ձեզ կասկածելու կողմնակալության մեջ․ դատախազը՝ դատավորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը։

Նիստի մեկնարկին Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատավոր Լուսինե Աբգարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Արամ Վարդևանյանն իր խոսքում նշեց, որ դատավորի եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ նշված է, թե նա ուրախ է, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին բանտում է․ «Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ձեր եղբայրը մտերիմ հարաբերություններ է ունեցել սույն գործով տուժողների նախկին ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հետ»։

Բացի այդ, Արամ Վարդևանյանն ասաց, որ ըստ court.am կայքի, դատավորը վաղվանից պետք է լինի արձակուրդում և հարց է ծագում, թե ինչպես է գործը նրան մակագրվել։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ ասելով, որ չի կարողանում հասկանալ, թե դա ինչ կապ ունի դատավորի հետ․ «Ես կարծում եմ, որ բոլորի եղբայրներն ու քույրերը իրավունք ունեն կարծիք հայտնելու, տխրելու և ուրախանալու, ինչպես նաև ինչ-որ կապեր ունենալու»։

Դատախազն ասաց, որ նույնիսկ եթե դատավորի եղբայրը տարածել է նման նյութ, դա դեռ չի նշանակում, որ Լուսինե Աբգարյանը կանխակալ է:

«Իմ լսած փաստարկները ինձ հիմք չեն տալիս Ձեզ կասկածելու կողմնակալության մեջ»,- ասաց դատախազը։

Մյուս մեղադրող Պետրոս Պետրոսյանը ևս միացավ առարկությանը՝ ասելով, որ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն, և դատարանը պետք է մերժի միջնորդությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան