Դատավորի եղբայրը կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ․ Քոչարյանի պաշտպանը ինքնաբացարկ ներկայացրեց Լուսինե Աբգարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր դատավոր Լուսինե Աբգարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։

Գործը, հիշեցնենք, վերաքննիչ դատարանում է։ Քննվում է Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու բողոքը։

Լուսինե Աբգարյանին գործը մակագրվեց այն բանից հետո, երբ ինքաբացարկ հայտնեց դատավոր Մխիթար Պապոյանը։ Արամ Վարդևանյանն իր խոսքում նշեց, որ դատավորի եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ, որտեղ նշված է, թե նա ուրախ է, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին բանտում է․ «Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ձեր եղբայրը մտերիմ հարաբերություններ է ունեցել սույն գործով տուժողների նախկին ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հետ»։

Բացի այդ, Արամ Վարդևանյանը նաև ասաց, որ ըստ court.am կայքի, դատավորը վաղվանից պետք է լինի արձակուրդում և հարց է ծագում, թե ինչպես է գործը նրան մակագրվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան