Հարձակվեցին և կնոջը բռնության ենթարկելով՝ տարան անհայտ ուղղությամբ․ իրավապաշտպաններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
Բոլորը

Իրավապաշտպանները հայտարարում են, որ Շիրակի մարզում բնակվող մի կնոջ նկատմամբ ամուսինը վատ վերաբերմունք է դրսևորել։ Մասնավորապես, «Կանանց աջակցման կենտրոնի» ապաստարանում գտնվող կնոջը դեկտեմբերի 12-ին ուղեկցել են Արթիկ, որտեղ պետք է իրականացվեին քննչական գործողություններ: Այդ ընթացքում, ըստ իրավապաշտպանների, կնոջը առևանգել են ամուսինը և նրա հարազատները։

«Կանանց աջակցման կենտրոնի» սոցիալական աշխատող Ռուզաննա Ասլիկյանը պատմում է, որ քննչական գործողության ժամանած կնոջը տեղեկացրել են, որ պետք է առերեսում կատարվի ամուսնու հետ. «Առերեսումից անմիջապես հետո մենք զգուշացրինք, որ նախկին ամուսնուց ու հարազատներից պաշտպանվելու նպատակով մեզ ոստիկաններ ուղեկցեն։ Ամեն անգամ քննիչը նշում է, որ կուղեկցեն։ Փաստն այն է, որ դրսում մեզ սպասում էին ամուսինը, նրա եղբայրը, հարձակվեցին և կնոջը բռնության ենթարկելով, քաշքշելով՝ տարան անհայտ ուղղությամբ քննիչների ներկայությամբ, որոնք անգործության էին մատնված: Ոստիկաններն արձագանքեցին և կնոջը հետ վերադարձրեցին»։

«Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանն էլ նշում է, որ շատ դժվար է լինում հասնել նրան, որ քննիչը ուղարկի ծանուցագիր, որպեսզի բռնության ենթարկված անձը կամ նրա փաստաբանը իմանան՝ ինչպիսի քննչական գործողություն է իրականացվելու:

«Այստեղ կա անբարեխիղճ լինելու գործոնը, և նաև գործելաոճ, որ առկա է քննիչների մոտ։ Այս դեպքում պատշաճ չէր ծանուցվել, որ կինը պետք է գնա քննչական մարմին, որպեսզի մասնակցի առերես հարցաքննության բռնարարի հետ։ Ընդամենը եղել է ծանուցում, որ պետք է անձը գնա հարցաքննության»,- նշեց փաստաբանը:

Կնոջ հարազատները, սակայն, պնդում են, որ իրավապաշտպանների այս հայտարարությունն իրականությանը չի հաամպատասխանում:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ կնոջ առևանգման վերաբերյալ: Դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ կինը ինքնակամ գնացել է որդուն տեսնելու։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան