Պետությունը պետք է ապահովի  ազատությունից զրկված փախստականների և ապաստան հայցողների հատուկ սնունդ ստանալու, կրոնական գրականությունից օգտվելու և այլ իրավունքները․  ՄԻՊ

Լուրեր

06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել ազատությունից զրկված փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների ապահովման մշտադիտարկման վերաբերյալ աշխատաժողով։

«Աշխատաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում, որի ընթացքում ոլորտի իրավասու պետական մարմինները և միջազգային ու հասարակական կազմակերպությունները ներկայացրել են իրենց փորձը։

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը ներկայացրել է Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքն ազատությունից զրկված փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների ապահովման ոլորտում։

«Հատուկ հաստատություններում պետության պոզիտիվ պարտականությունից է բխում հաշվի առնել ազատությունից զրկված փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց կրոնական, ազգային պատկանելության և այլ հիմքերով պայմանավորված առանձնահատկություններ։ Օրինակ՝ այս համատեքստում պետությունը պետք է ապահովի նրանց հատուկ սնունդ ստանալու, կրոնական գրականությունից օգտվելու, իրենց հաստականալի լեզվով վերաբերելի տեղեկություն ստանալու և այլ իրավունքները»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի՝ ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկման մեթոդաբանությունը։

Միջոցառման ընթացքում Եվրոպայի խորհրդի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փորձագետները ներկայացրել են ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման մշտադիտարկման մեթոդաբանության, խնդիրների արձանագրման և դրանց լուծմանն ուղղված քայլերի վերաբերյալ միջազգային փորձը, խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները»,- ասված է հաղորդագրությունում: