ՀՀ կառավարության 2017թ-ի որոշման մի մասը բառ առ բառ արտագրված է Լիդիանի փաստաթղթից. ՀԲՃ

Լուրեր

12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 19:00
Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 17:35
Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինա կռվելու՝ հանուն Կրեմլի «ռուսական խաղաղության»․ The Economist
12.08.2026 | 17:22
«Սան Պաուլուի» ավտոբուսն առգրավվել է 86 կգ մարիխուանա տեղափոխելիս
12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
Բոլորը

Հայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Շատերը տեղյակ են, թե նախորդ կառավարությունների օրոք ինչպես են գրվել բազմաթիվ օրենքներ և որոշումներ։ Դրանք հիմնականում միտված են եղել որոշակի խմբերի շահերը սպասարկելուն և նրանց անխափան գործունեությանն աջակցելուն։ Բայց մենք պատահաբար հանդիպեցինք մի ցցուն օրինակի, երբ ընդերքօգտագործման ոլորտին առնչվող որոշման մի մեծ հատված ուղղակի արտագրված է մեկ այլ փաստաթղթից։

Այսպես 2017թ-ի օգոստոսի 10-ի ՀՀ կառավարության նիստում (կետ 8) ընդունվել է մի որոշում, որը մշակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում։ Մինչ այդ տարբեր պետական կառույցներ դիտողություններ են արել, որից հետո այն լրամշակվել է ու ի վերջո ընդունվել վերջնական տեսքով։ Այդ որոշումով սահմանվել է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները (տեսեք այստեղ

Առաջին հայացքից թվումէ, թե ամեն ինչ նորմալ է։ Բայց այդ որոշումն ընթերցելիս պարզվում է, որ 4-րդ գլխի (Կույտային տարալվացման հարթակի կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները) կետերի մեծ մասն ու մի ամբողջ հատված (63-69 կետերը) բառ առ բառ արտագրված են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաքարի կույտային տարրալվացման և ոսկու կորզման գործընթացների 2016թ․-ի տեխնիկական ռեգլամենտից, որը կազմել է «Գեոթիմ» (ներկայումս «Լիդիան Արմենիա») ընկերությունը։

Համոզվելու համար ներկայացնենք որոշման այդ կետերը և Լիդիանի վերոնշյալ ռեգլամենտի այն հատվածի լուսապատճենը, որտեղից արտագրված են այս կետերը

  1. Կույտային տարալվացման գործընթացի իրականացման անվտանգ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է նախատեսել սանիտարական միջոցառումներ, այդ թվում՝ ռեագենտ և սորբցիոն նյութերի կառավարման ծրագիր, քանի որ նատրումի ցիանիդի քայքայման և ցիանային՝ լուծույթներից ոսկու սորբցիայի ժամանակ գոյություն ունի թունավոր ցիանաթթվի՝ արտադրական տարածքների մթնոլորտ արտանետման վտանգ:
  2. Նատրիումի ցիանիդի քայքայումը և լուծույթից ցիանաթթվի արտանետումը տարածքների մթնոլորտ նվազեցնելու համար պետք է նախատեսել նատրիումի հիդրօքսիդի ավելացումը (լրալցումը) նատրիումի ցիանիդի խիտ (10-տոկոսանոց) լուծույթի բաքերի (տարողությունների) մեջ՝ рН-ը 12-ից բարձր պահելու համար:
  3. Ոսկու սորբցիայի գործընթացի առավել անվտանգ անցկացման համար լուծույթների 10-ից պակաս рН-ի նվազեցման դեպքում պետք է նախատեսել նրանց մեջ նատրիումի հիդրօքսիդի ավելացում՝ մինչև սահմանված մեծությունը:
  4. Լուծիչների բաքերում և սորբցիոն սյուներում պետք է նախատեսել արտազատվող ցիանաթթվի ասպիրացիա՝ համաձայն մշակվող լուծույթների ծավալների և նրանցում նատրիումի ցիանիդի խտության:
  5. Անհրաժեշտ է լուծույթների рН-ը պահել 10-11 մակարդակի վրա՝ առավել թունավոր ցիանաջրածնի առաջացումը բացառելու համար: Ցիանաջրածնային թթվի աղերի (աերոզոլի տեսքով) և ցիանաջրածնի (գազի կամ գոլորշու տեսքով)՝ մթնոլորտ արտանետումը բացառելու համար անհրաժեշտ է ամբողջ սարքավորումները տեղադրել առավելագույնս իրար մոտ, պահել որոշակի բացասական ճնշման տակ:
  6. Օդափոխությունը պետք է լինի պահուստով: Քարշող օդափոխության համակարգերով հեռացվող օդը մթնոլորտ արտանետվելուց առաջ պետք է մաքրել թունավոր նյութերից՝ մինչև սահմանային թույլատրելի խտությունը չգերազանցող պարունակությունը:
  7. Լուծույթների վնասազերծումը, ինչը ներառում է ցիանիդների բնական՝ մթնոլորտային, և քիմիական քայքայումը, պետք է իրականացվի տարալվացման կույտերի շահագործման ավարտից հետո:
  8. Որոշման 69-րդ կետն էլ բառացի արտագրված է նույն ռեգլամենտից, բայց արդեն 48-րդ էջից, և այդպես շարունակ՝ ինչպես նշեցինք վերևում։Տեսնո՞ւմ եք ինչպիսի «հոյակապ» համագործակցություն է եղել նախորդ կառավարությունների և հանք շահագործող ընկերությունների միջև։ Փաստորեն Հայաստանում կույտային տարալվացման հարթակի կառուցմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները կազմվել են մի ընկերության փաստաթղթից արտագրելու միջոցով, որն հենց այդ պահին սկսել էր կառուցել այդպիսի հարթակ։ Հիրավի, որ սա «փառահեղ» գաղափար է և «փառահեղ» որոշում։

    Եվ սա ընդամենը մի տեսանելի օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես են հիմնականում գրվել օրենքներն ու որոշումները մինչև 2018թ-ի մայիսը։ Մենք շատ պատահաբար հայտնաբերցինք այս արտագրության դեպքը, քանի որ շատ լավ ծանոթ էինք Լիդիանի 2016թ․-ի այդ տեխնիկական ռեգլամենտին։

    Կարելի է միայն ենթադրել, թե դեռ քանի՞ նմանատիպ անտեսանելի, ավելի վտանգավոր ու չբացահայտված դրվագներ կան նախկինում գրված օրենքներում և որոշումներում։ Բոլորս շատ լավ գիտենք, որ դրանք հաճախ գրվել են պատվերով և հստակ ընդերքօգտագործողների շահերը սպասարկելու համար։ Դրանց գրելուն հաճախ մասնակցել են հենց հանքավայրերի լիցենզիաներ ունեցողներն ու նրանց սպասարկող իրավաբանները։ Եվ բոլորին պետք է պարզ լինի, որ հետհեղափոխական Հայաստանում կառավարությունը պարտավոր չէ հետևել և անընդհատ հղումներ անել այսպիսի եղանակներով գրված իրավական ակտերին։

    Հավանական է, որ հիմա էլ այդ գրողների մեծ մասը տարբեր պաշտոններ են զբաղեցնում պետական համակարգում և այս գործելաոճը դեռ պահպանվում է։ Բնականաբար իրենք շահագրգռված չեն և չեն նախաձեռնի դրանք փոխելու գործընթաց։ Այդ պատճառով անհրաժեշտ է լուրջ գույքագրում իրականացնել, իրավական և մասնագիտական անաչառ վերլուծության ենթարկել ընդերքօգտագործման և բնապահպանական ոլորտի օրենսդրությունը, վերանայել դրանք և վերջապես ազատվել մերժվածներից մնացած կադրերից և պատվերով գրված օրենսդրությունից»,- ասված է հաղորդագրությունում: