Ռուբեն Հայրապետյանի զենք-զինամթերքը, թերևս, պետք է փնտրել Արցախում. նա այժմ ավելի շատ այնտեղ է լինում. Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ի՞նչ շարունակություն կունենա ԱՄՆ Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և արդյո՞ք մենք կլսենք «ցեղասպանություն» բառը ԱՄՆ նախագահի շուրթերից՝ ասաց. «Եթե Թուրքիան շարունակի վտանգել ԱՄՆ-ի հետ կապված մի շարք հարցեր, ապա այո՛, կլսենք։ Առայժմ դժվար է ասել, թե ինչպես է խաղալու Թուրքիան»։

Ըստ նրա՝ Թուրքիայից հնչող հոխորտանքները դեռ չեն նշանակում, որ Թուրքիան մերժում է ԱՄՆ-ի «կարմիր քարտը»: «Թուրքիան հասկանում է, որ դա «կարմիր քարտ» է իրեն, մյուս կողմից՝ ԱԳՆ-ի և նախագահի աշխատակազմի միջոցով հայտարարում է, որ շարունակելու է տարածաշրջանում իր կենսական շահերի հետապնդման քաղաքականությունը։ Եթե դա ենթադրում է Սիրիայում Թուրքիայի արշավի շարունակություն և ռուսական Ս-400 համակարգերի ձեռքբերում, ապա այո՛, մենք հեռու չենք լինի ԱՄՆ նախագահի շուրթերից լսել այդ բառերը։ Այսօրվա դրությամբ՝ շանսերը 50/50 են»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ երեկ ԱՄՆ Սենատում ընդունվել է նաև Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների մասին բանաձևը։

Այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն էր անցկացնում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանը։ Հարցին՝ իր կարծիքով, ԱԱԾ-ն ի՞նչ կարող էր բացահայտել նախկին իշխանության հետ առնչվող անձի տանը հեղափոխությունից 1.5 տարի հետո, քաղաքագետն ասաց, թե չի կարող ասել՝ ի՞նչ գործով է խուզարկությունն իրականացվել, սակայն փաստ է, որ նախկին իշխանությունների այդպիսի ներկայացուցիչների տանը կարող են փնտրել նաև զենք-զինամթերք։

«Վերջին ամիսներին նախկին իշխանության ուժային թևը, ցավոք, իր գործությունեությունը ծավալում է ոչ թե Հայաստանում, այլ Արցախում։ Կան տեղեկություններ, որ նրանք ավելի շատ ժամանակ անցկացնում են Արցախում, և միգուցե, եթե բան կա փնտրելու, պիտի փնտրել ո՛չ այստեղ։ Ռուբեն Հայրապետյանը ևս մեծ մասն անց է կացնում Արցախում»,- ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանը վերջին հարցազրույցում ասել էր. «Կցանկանայի սխալվել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երևում և թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ: Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ՝ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին»։

Հարցին՝ Արցախի իշխանություններին ուղղված Ռոբերտ Քոչարյանի ոչ ուղիղ մեսիջները ի՞նչ արձագանք ու հետևանք կունենան, մասնավորապես, որ Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից, Սաֆարյանը հեգնեց. «Եվ ո՞վ է դա ասում, նա, ով ամեն ինչ արեց, որ ՀՀՇ-ի նախընտրելի թեկնածուն լինի, և ոչ թե Արթուր Մկրտչյանի նման մեկը, ով հլու-հնազանդ ենթարկվեց ՀՀ նախագահի հրամանագրին և նրա հրամանագրով նշանակվեց ՀՀ վարչապետ՝ ապացուցելով, որ Արցախն անկախ պետություն չէ, այլ ՀՀ նախագահի դրածոն է այնտեղ, ում կարող է շախմատի խաղաքարի նման տեղափոխել մի տեղից մյուսը»։

Ուստի, ըստ Սաֆարյանի, Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները՝ Արցախին Հայաստանի դեմ հանելու կոչով, ուղղակի ազգային անվտանգության սպառնալիք են։

«Սա Արցախի նախագահի ընտրությունների վերջին ճակատամարտի նախապատրաստությունն է նախկին իշխանության կողմից»,- ասաց քաղաքագետը՝ շարունակելով. «Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները՝ չենթարկվել Հայաստանի իշխանություններին, ինչը «Վերնատանն» արեց նաև Կիրո Մանոյանը, վտանգավոր են։ Հասկացել են, որ Արցախում էլ կորցնելով իշխանությունը՝ կարող են հավերժ թաղել իշխանության վերադառնալու գաղափարը, թեև դա վաղուց արած պիտի լինեին»:

Հանրապետականներն ու վերջերս հարցազրույց տված Ռոբերտ Քոչարյանը խոսում են նաև արտահերթ ընտրությունների մասին, Քոչարյանն անգամ հայտարարեց, որ արտահերթ ընտրություններով է այս իշխանությունն ավարտվելու։ Սաֆարյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունների հիմքեր չկան: «Նախկին իշխանության ջանքերը պարտվել են: Աշնանը չկարողացան որևէ լուրջ զարգացումներ ապահովել, այժմ գիտակցում են նաև, որ Արցախում իշխանության փոփոխությունը կարող է շրջանցել իրենց շահերը»,- ասաց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան