70․000 դոլար գողացած տղամարդը բերման է ենթարկվել ու ձերբակալվել․ Մասիսի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-ին՝ ոստիկանության Մասիսի բաժնում մի տղամարդ հաղորդում տվեց, որ կոտրել են իր չգործող ընկերության պահեստի երկաթե դռան փականը, մտել ներս ու 70․000 դոլար գողացել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները տեղում պարզեցին կատարվածի որոշ հանգամանքներ։ Հարուցվեց քրեական գործ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ, ընդամենը ժամեր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում հետքը գտան։ Ոստիկանների տեսադաշտում հայտնվեց հաստատության նախկին պահակը։ Դեպքի հետ նրա առնչության վերաբերյալ փաստական տվյալների հիմնավորումից հետո Նոր Խարբերդում ապրող 58-ամյա տղամարդը դեկտեմբերի 12-ին բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին։

Նույն օրը ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները զննություն կատարեցին բերման ենթարկվածի տանը։ Ձեռք բերված տվյալների համաձայն՝ գողացված գումարը թաղել էր տնամերձ հողամասում։ Իրավապահները հայտնաբերեցին և առգրավեցին 50․000 դոլար և 3000 եվրո։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ տղամարդը գողցած փողը տվել էր 25-ամյա որդուն ու պատվիրել, որ հողամասում թաղի։ Որդին, առանց հոր գիտության, գողոնից մի քանի հազար դոլար էր վերցրել ու, նույնիսկ, հասցրել մեքենա գնել, որը տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

58-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։