Գազի սպառման ծավալների աճով պայմանավորված «Գազպրոմ Արմենիա»-ն պատրաստակամ է պարզաբանումներ ներկայացնել բողոքների վերաբերյալ. հայտարարություն

Լուրեր

06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
Բոլորը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ջեռուցման սեզոնին բնական գազի սպառման ծավալների աճով, ինչպես նաև գազօգտագործման անվտանգության խնդիրներով պայմանավորված՝  լրատվամիջոցների և սպառողների  կողմից  ավելի  հաճախակի  են դառնում մատակարար-բաժանորդ հարաբերություններին առնչվող հարցադրումները:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատել և աշխատում է թափանցիկության սկզբունքով և պատրաստ է համապարփակ տեղեկատվություն տրամադրել թե լրատվամիջոցներից ստացվող հարցադրումների,  թե բաժանորդների կողմից բարձրացված  յուրաքանչյուր անհամաձայնության կամ անհատական բողոքի վերաբերյալ:

Ընկերություն դիմած, Թեժ գծով և  պաշտոնական կայքում գործող «Հետադարձ կապ» բաժնով ստացված հասցեական դիմումներն ու բողոքները ուսումնասիրվում են համապատասխան ստորաբաժանումների ու մասնագետների  կողմից՝ սպառողին ներկայացնելով  սպառիչ և մասնագիտորեն հիմնավորված պարզաբանումներ:

Ցավոք, մամուլում և սոցցանցերում երբեմն նաև բացասական շեշտադրումներով ուղեկցվող վերնագրերն ու հրապարակումները ներկայացնում են առավելապես անհասցե ու չփաստարկված բողոքներ, ինչը միանշանակ չի կարող հիմք հանդիսանալ սպառողների խնդիրներն ու հարցերը սահմանված կարգով ուսումնասիրության առարկա դարձնելու, հետևաբար՝ խնդիրներին լուծում տալու, հարցերին պատասխանելու համար:

Սպառած գազի դիմաց «հավելագրումների», «տեսուչ – բաժանորդ մաղարիչով գործարքների», անորոշ ու անանուն դժգոհությունների արծարծումները մամուլում ոչ միայն զուրկ են մասնագիտական հիմնավորումներից, այլև չեն ծառայում նպատակին՝ հնարավոր խնդիրները վեր հանելու և համակարգային լուծումներ գտնելու տեսանկյունից:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հորդորում և իր պատրաստակամությունն է վերահայտնում ուսումնասիրել և պարզաբանումներ ներկայացնել բոլոր փաստական հարցադրումների և հասցեական բողոքների վերաբերյալ:

Թեժ գիծ՝  010 29 49 04

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պաշտոնական կայքի Հետադարձ կապ բաժին՝

http://online.gazpromarmenia.am/index/contactus/

Հասցե՝ 0091, ՀՀ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 43

 

Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն

Հեռ.՝ (374 10) 29 49 36, 29 47 60

Էլ.փոստ՝ [email protected]