«Վանեցյանը մնացել է նույն ռուսական ԿԳԲ-ի աշխատակից՝ դրանից բխող բոլոր վտանգներով». Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
12.12.2024 | 18:49
Կրեմլի պնդմամբ՝ Կիևը հրաժարվել է «սուրբծննդյան զինադադարից»
12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը

-Պարո՛ն Բաբաջանյան, դեկտեմբերի 14-ին Դուք նախաձեռնում եք գործիչների հավաք, որոնք որևէ առնչություն չեն ունեցել նախկին իշխանությունների հետ։ Ի՞նչ հարց պետք է լուծի այդ հավաքը։

-Իրականում հավաքը նպատակ ունի սկիզբ դնել մի նախաձեռնության, որը կարող է կարմիր գիծ քաշել նախկինների և նախկինների հետ առնչություն ունեցող բոլոր ակտիվ և, ինչու չէ, նաև պասիվ գործիչների ու քաղաքական միավորների միջև։ Մենք իմ նախաձեռնած միջոցառմամբ պիտի փորձենք ապագայի ծրագրերի շուրջ քննարկումներ և հեղափոխական օրակարգին մեր անվերապահ զորակցությունը վերահաստատել։ Խնդիրն այն է, որ, մեր ընկալմամբ, իշխանության և նախկին համակարգի հետ առնչություն ունեցող հիմնական դերակատարների, միավորների և, ինչու չէ, նոր դեմքերով հանդես եկող, բայց ոչ պակաս անցյալի հետ աղերս ունեցող քաղաքական սուբյեկտներին վերջնականապես հրաժեշտ տալու համար, ես կարծում եմ, իշխանության և այլ սուբյեկտների միջև պետք է ձևավորվի այն անվտանգության գոտին, այն միջավայրը, որն առողջ քաղաքական միջավայր կստեղծի և իշխանության հետ կկարողանա բանավիճել ու երկխոսել ապագայի ծրագրերի շուրջ։ Որովհետև, մեծ հաշվով, ես խորապես համոզված եմ, որ անցյալից եկող հարվածները մեծապես վնասում են ապագայի օրակարգին և ապագայի օրակարգն առաջ մղելուն միտված բարեփոխումները։ Ես պիտի ասեմ, որ այն արձագանքները, որ գտան քաղաքական ուժերի, առանձին գործիչների մոտ, ինձ հույս են տալիս, որ այս գիտակցումը խմորվել է բազմաթիվ շրջանակների մոտ, որ այսպիսի նախաձեռնության անհրաժեշտությունը հասունացած է, որ հեղափոխությունը որբ չէ, և մենք պատրաստ ենք մեր արտաքին և ներքին բոլոր քաղաքական գաղափարախոսությունները ստորադասել հեղափոխական օրակարգին։ Մենք պատրաստ ենք մեր բոլոր տարաձայնությունների և անհամաձայնությունների պարագային դրանք մի կողմ դնել և հանուն հեղափոխական օրակարգի ի մի գալ ու ամրապնդել հեղափոխության թիկունքը՝ մի պատճառով, որպեսզի այս ընթացքը, որը սկիզբ է դրվել մեր ժողովրդի հեղափոխական հատվածի շնորհիվ, և հեղափոխական թիմի առաջնորդությամբ որևէ պարագային շրջվելու շանս չունենա, պարտվելու հնարավորություն չտրվի։

-Դուք ասում եք, որ ունեք տարաձայնություններ իշխանությունների հեղափոխական լինել-չլինելու հետ։ Դուք պատրաստվում եք հեղափոխականներից ավելի հեղափոխակա՞ն լինել։

-Ամենևին։ Ես ոչ թե բառացի այդպես եմ ասել, այլ գտնում եմ, որ հեղափոխությունը պետք է պաշտպանել ոչ միայն նախկիններից, այլ շատ դեպքերում հեղափոխության թիմում գտնվող որոշ ապիկար գործիչներից, որոնք իրենց անգիտությամբ ամբողջությամբ իրենց պատասխանատվությունը չգիտակցելով՝ հապաղում են և իրենց ուսերին դրված շատ կարևոր խնդիրներ չեն բերում հրապարակ և լուծում չեն առաջարկում։ Այսօր էլ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց հենց համակարգի ներսում հակահեղափոխության մասին։ Իսկ մենք շատ ակնհայտ կարող ենք վկայաբերել միջին օղակներում, ներքևի օղակներում, ամբողջ դատախազական և ուժային կառույցներում, բանակի մի հատվածը, ոստիկանության և ԱԱԾ մի ամբողջ համակարգ գործում է, ըստ էության, ոչ հեղափոխական տրամաբանությամբ։ Եվ այստեղ կարևոր է, որ մենք բոլոր այս հատվածներին ուղերձ հղենք, որ Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը, և նրա հռչակած հեղափոխությունն ունեն անհրաժեշտ հասարակական աջակցություն, ունեն անհրաժեշտ պաշտպանություն։ Մենք դրանով նաև մեր հանրությանն ենք ուզում ուղերձ հղել, որ նրանք վստահ լինեն, որ այս ընթացքի շարունակականությունը երաշխավորված է, և այս հնարավորությունը, որ տրված է երկրին, մենք որևէ կերպ չենք պատրաստվում զիջել։ Զորօրինակ՝ Դաշնակցության հայտնի ժողովի այդ արտահոսքը, որ եղավ պարտիզանական կռիվների մասին։ Ես վստահ եմ, որ եթե այս նախաձեռնությունը ձևավորված լիներ և այդպիսի հայտարարություն հնչեր, հենց այս նախաձեռնությունը պետք է իր վրա վերցներ հարվածները և հետայսու, ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք իսկապես ձևավորել այս նախաձեռնությունը, նախկին իշխանություններից եկող հարվածները մենք պատրաստ ենք վերցնել մեզ վրա՝ մի պայմանով, որպեսզի հեղափոխական թիմին ազատենք այդպիսի հարվածներին պատասխանելու անհրաժեշտությունից՝ մի առաքելությամբ, որպեսզի նրանք կարողանան անարգել առաջ մղել հեղափոխության օրակարգը և որևէ պատճառաբանություն չբերեն այդ պարագային։

-Դուք ասել եք, որ կուսակցական առանձին միավոր ստեղծելու ջանքերը ամբողջությամբ տապալվեցին։ Ինչո՞ւ տապալվեցին։

-Որովհետև, ընդհանուր առմամբ, մենք քաղաքական տարբեր դինամիկ ընթացքի մեջ ենք, ես չափազանց արագ էի իմ քաղաքական օրակարգը ձևակերպում և անցնում, իսկ այն ուժերը և գործիչները, որոնք ինձ հետ քննարկումների էին մասնակցում, այդ դինամիզմին և տեմպին չէին հասցնում։ Որոշ ֆունդամենտալ հարցերի պատասխաններ նրանց համար ուշացած էին գալիս, որոնք իմ օրակարգում էին։ Այդ նախաձեռնության մի հատվածն ինձ հետ այլ քննարկումների մեջ է, բայց այն, ինչ ես նախատեսում էի մինչև տարեվերջ, որպես քաղաքական նախաձեռնություն, որի մասն էի նաև ես, այլևս ակտուալ չէ։ Ես հույս ունեմ, որ քաղաքական նոր հայտի վերաբերյալ հայտարարություն ես կանեմ հաջորդ տարեսկզբին։

-Նոր քաղաքական միավորներ ստեղծելու թեմայի հետ կապված։ Արթուր Վանեցյանը նույնպես չի թաքցնում իր քաղաքական հավակնությունները, նա հիմնադրամ է ստեղծել, և գրեթե իբրև փաստ է ասվում, որ մտնում է  քաղաքականություն։ Պատրա՞ստ եք նրա հետ թեժ մրցակցության։

-Ես նրան ընդհանրապես մրցակից չեմ համարում։ Ես քանիցս հայտարարել եմ, որ Արթուր Վանեցյանը ծանրագույն հայտարարություններ է արել իր պաշտոնից չբխող, որովհետև, պաշտոնում գտնվելով, նա հայտարարություն է տարածել, և որևէ բացատրություն դրանից հետո չի տրվել։ Դրան հաջորդած բոլոր հայտարարությունները նույնպես օրենքի կոպտագույն խախտում են, որովհետև ԱԱԾ տնօրենը ևս ի պաշտոնե իրեն բաժին հասած տեղեկատվությունը չէր կարող օգտագործել իր քաղաքական նպատակների և ծրագրերի համար։ Ես, ի դեպ, առաջիկայում պատրաստվում եմ շրջանառության մեջ դնել օրենքի մի նախագիծ, որով առնվազն մի քանի տարով կարգելենք ԱԱԾ ղեկավարներին, նրանց տեղակալներին որևէ կերպ զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ։ Հույս ունեմ՝ Արթուր Վանեցյանը հասկանում է իր պատասխանատվությունը:

-Օրենքը կունենա հետադարձ ու՞ժ։

-Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք, այո՛, այդպիսի դրույթ արձանագրել նախագծում։ Իսկ ինչ վերաբերվում է նրա ծրագրերին, ես քանիցս նշել եմ, որ Արթուր Վանեցյանին պետք է նրա հայտարարությունների և նրա ակտիվությունը քաղաքական միջավայրերում սահմանափակել, նրան զգուշացնել իր հայտարարությունների անթույլատրելիության մասին։ Քանի որ նա նախկինների նոր փաթեթավորումն է, հույս ունեմ, որ մեր հանրությունը, հասարակությունն ամբողջությամբ ընկալում է նրա նպատակները քաղաքական դաշտում, որ նա նախկին նախագահի, Սերժ Սարգսյանի ընտանիքի ծրագրերի մաս է կազմում, և որևէ կերպ չի կարող մասնակցել Հայաստանի ապագայի ծրագրերի շուրջ մրցակցային միջավայր ստեղծելու նպատակներին։

-Դուք, հավանաբար, տեսել եք նրա լուսանկարները Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովի հետ, ջերմ շնորհավորանքները։ Ինչպե՞ս եք գնահատում նրա բարեկամությունը ռուսական սուբյեկտի ղեկավարի հետ։

-Առանց մասնավորեցնելու՝ դա ռուսական է, թե այլազգի, որովհետև դա ռուսական չէ, չեչենական է։ Ես ցավ եմ ապրում, որ ՀՀ ԱԱԾ ղեկավարն այդքան խղճալի միջոցներ է գործի դնում, որպեսզի իր հնարավոր առնչությունները և կապերն ի ցույց դնի հանրությանը։ Ես հասկանում եմ, որ նա ապրում է խորհրդային կարծրացած մեթոդներով, և նա ինչքան էլ ԱԱԾ տնօրեն է եղել և աշխատակից է եղել առհասարակ, բայց նա մնացել է նույն ռուսական ԿԳԲ-ի աշխատակից՝ դրանից բխող բոլոր վտանգներով, որոնք որևէ առնչություն չունեն մեր ազգային նպատակների հետ։

-Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Մարդու իրավունքների միջազգային պաշտպանության օրով ԱԱԾ-ի հաղորդագրությունը Արթուր Սաքունցի գրառմանն ի պատասխան, որտեղ այսպիսի զեղումներ կային՝ զայրույթի անպատեհ պոռթկում, լիարժեքության բարդույթ, հայտարարության վերջում էլ կոչ կար՝ ԱԱԾ-ի մասին խոսելիս լինել զուսպ և զգոն։ Ինչպե՞ս եք գնահատում այսպիսի հորդորները։

-Ես առհասարակ ապշած եմ ԱԱԾ այս գործելաոճով, մարդու անձնական տարածք խուժելու նրանց այս հանդգնությամբ։ Սա ևս մի անգամ վկայում է, որ մենք դանդաղ գործողության ռումբեր ունենք մեր պետության ընդերքում դրած, և դրա մի կարևոր վկայությունն է այս հայտարարության, այս զգուշացման առկայությունն է։ Որովհետև ես խորապես հավատացած եմ, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի արտահայտվել, իր վերապահություններն ունենալ և իրեն հասու տեղեկությունների վերաբերյալ պահանջել բացատրություններ, այդ թվում՝ ԱԱԾ-ից։ Արթուր Սաքունցը կրկնակի ունի այդպիսի իրավունք, և ԱԱԾ պարտավորությունն է՝ արձագանքել այդպիսի պահանջներին։ Եվ սա ևս վկայում է, որ մենք պետք է ձեռնամուխ լինենք Հայաստանի ապագային միտված ԱԱԾ կառույցի հիմնում զրոյից և այս կառույցի ամբողջ առողջ հատվածին պիտի հրավիրենք ԱԱԾ՝ իրենց աշխատանքը շարունակելու, իսկ ԿԳԲ-ի նախկին մնացուկներին պիտի հրաժեշտ տանք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան