Դատախազությունը՝ ինքնահրկիզման մտադրության մասին հայտնած քաղաքացու կողմից արված հայտարարությունների մասին

Լուրեր

06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր ՀՀ Կառավարության շենքի առջև ինքնահրկիզման մտադրության մասին հայտնած քաղաքացու դեպքին:

«Այսօր, ՀՀ Կառավարության շենքի առջև ինքնահրկիզման մտադրության մասին հայտնած քաղաքացի Մայրանուշ Երանոսյանի կողմից արված հայտարարությունների կապակցությամբ, հաշվի առնելով նաև ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրված տեղեկատվությունը, անհրաժեշտ եմ համարում հավելյալ մի քանի դիտարկում անել:

Նախ՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների լիարժեք բացահայտման նպատակով, քննությամբ ստուգվում են հնարավոր բոլոր վարկածները:

Երկրորդ՝ նախաքննության ընթացքում տուժողի՝ Հակոբ Երանոսյանի մայրը՝ Մ. Երանոսյանը և կինը` Ց. Բարսեղյանը, գրեթե միաժամանակ դիմել են տուժողի իրավահաջորդ ճանաչելու համար: Համապատասխան դատավարական գործընթացներն իրականացնելու նպատակով քննիչը կապ է հաստատել Մ. Երանոսյանի հետ, ով հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս է գալիս: ՍԷԿՏ համակարգի միջոցով պարզվել է, որ նա դուրս է եկել Հանրապետությունից: Նման պայմաններում հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համապատասխան դիմում ներկայացվել է նաև տուժողի կնոջ կողմից՝ որոշում է կայացվել վերջինիս տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին:

Երրորդ՝ հետագայում տիկին Երանոսյանի կողմից ներկայացվել են նույնաբովանդակ դիմումներ իրեն որպես տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ: Ինչպես այդ դիմումների պատասխաններում, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազությունում կայացած ընդունելության ժամանակ նրան պարզաբանվել է, որ այդ որոշումը վերացնելու օբյեկտիվ հիմքեր չկան: Միևնույն ժամանակ, պարզաբանվել է, որ եթե խնդիրը քրեական գործի նախաքննութան ընթացի մասին տեղեկացված լինելն է, ապա ցանկացած պահի համապատասխան դիմումի հիման վրա թույլատրելիի սահմաններում նրան կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվությունը: Իսկ գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ ունենալու դեպքում քննության ցանկացած փուլում կարող է դիմել վարույթն իրականացնող մարմնին որպես վկա իրեն կանչելու և հարցաքննելու խնդրանքով:

Այսինքն՝ ՀՀ դատախազությունը ոչ միայն պատշաճ կերպով պատասխանել է Մ. Երանոսյանի գրավոր դիմումներին, այլ նաև կազմակերպել է նրա ընդունելությունը ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ինչպես ընթացող նախաքննության, այնպես էլ նրա կողմից բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ մատչելի և հասկանալի կերպով անհրաժեշտ պարզաբանումները տալու նպատակով:

Սակայն, հաշվի առնելով նրա կողմից ներկայումս հարցեր բարձրացնելու հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է նրա բանավոր կամ գրավով կերպով արտահայտված ցանկության դեպքում կազմակերպել նրա ընդունելությունը քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից»,- ասված է հաղորդագրությունում: