Ամբողջ պետական համակարգը հեղափոխությանը դիմադրում է, բայց այդ դիմադրությունը ջարդելու եմ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
Բոլորը

Պետական համակարգին այսօր բրդում ենք, որ գնան, խնդիրը լուծեն։ Մեկ-մեկ նախարարություններից այնպիսի թղթեր են գալիս, կարդում ես՝ ասում ես՝ էս ո՞ր դասարանի էրեխա է գրել։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էկեք էս պետական կառավարման համակարգը դնենք մի կողմի, ստեղծենք նոր պետական կառավարման համակարգ։ Ասենք՝ ՀՀ պետական կառավարման համակարգի բոլոր տեղերը թափուր են, հրավիրում ենք աշխատանքի, տենանք՝ քանի՞ մարդ կարձագանքի դրան։ Արձագանքած մարդկանցից քանի՞սը կունենա անհրաժեշտ մասնագիտական հմտություն, գիտելիք։ Գիտենք, որ չի ունենա, որովհետև մեր դպրոցներում սովորացնում են բոլորովին ուրիշ բաներ, որ պետք է սովորացնեն։ 10 անգամ արտասանի, որ ՀՀ վարչապետը, նախագահը գան իրանց մասին բանաստեղծություն արտասանես։ Ու էս համակարգը ստեղծողներն են, որ ասում են՝ ո՞նց եք բուհերում էդ առարկաներն ուզում հանեք»,- նկատեց Փաշինյանը։

Նա նշեց, որ այս տարվա բոլոր տնտեսական ցուցանիշներն արվում են ի հեճուկս պետական կառավարման համակարգի։

«Վարչապետի կաբինետում գիտե՞ք ինչ խոսակցություններ են տեղի ունեցել, ասում են՝ այդ «ատկատները», որ փակում եք, դրա արդյունքում մենք այս տարի տնտեսական կոլապս ենք ունենալու, որովհետև կապիտալ ծախսերն ավելի լավ է գնան ինչ-որ տեղ, որ փողը պտտվի, որ գոնե մի արդյունք ունենանք։ Այո, այս տարվա բոլոր արդյունքներն ի հեճուկս պետական համակարգի է»,- ասաց Նիկոլ Փաշինանը։

Վարչապետը ընդգծեց՝ չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն էլի տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի, որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ բա իսկ ի՞նչ եղավ։ «Ու պատճառ միշտ էլ կգտնվի, կա, այն օրը ես ասացի՝ իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին։ Որ ուրիշ պատճառ չլինի, այս պատճառը միշտ կա՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկն ուզում է փախչի, մյուսը՝ ցուցմունք չի տալիս։ Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո՛, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք»,- ասաց վրաչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։