«Տուգանքի բողոքարկման համար վարորդը վճարելու է մինչև 34 հազար դրամ». ի՞նչ է փոխվել բալային համակարգի օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
Բոլորը

Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը: Այն  ընդունվեց 57 կողմ ձայնով, դեմ էր 35 պատգամավոր, ձեռնպահ՝ 3-ը:

Այս օրենսդրական փոփոխությունների փաթեթով նախատեսվում է, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու պահից 1 տարվա կտրվածքով վարորդին տրվելու է 9 միավոր: Երթևեկության կանոնները խախտած վարորդներին 1 տարվա համար տրամադրված 9 միավորները կնվազեն՝ ըստ խախտման: Կախված երթևեկության կանոնների խախտման հանրային վտանգավորության աստիճանից, պատահարի ժամանակ զոհերի առկայությունից և այլնից՝ այդ 9 միավորը կնվազեցվի համապատասխանաբար 1, 2, 3 կամ 4 միավորով: Միավորները պակասելու դեպքում վարորդական իրավունքից վարորդը կզրկվի 1-ից մինչև 6 ամիս ժամանակահատվածով:

Նոր օրենքում կատարվել է մեկ ուշագրավ փոփոխություն: Նախկինում խախտում կատարած վարորդները վարչական մարմնի որոշումների բողոքների մասով պետական տուրքից ազատված էին, այդ  գումարը կազմում է 4000 դրամ։ Այժմ վարչական դատարան դիմելու համար պետք է վճարեն նշյալ գումարը:

«Այդ նախագծի քննարկման ժամանակ տուրքի մասին խոսք չի գնացել, մինչև առաջին ընթերցումը, որ ԱԺ-ում քննարկվել է միայն բալային համակարգը և վարչական իրավախախտումների մասին օրենքը, որի մեջ ներառված չի եղել պետտուրքը: Չգիտեմ՝ ոնց, ում նախաձեռնությամբ եկել մտել է ԱԺ»,- ասում է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը:

Քեյանը մտահոգված է այն իրավիճակով, որ նախագծում նման կարևոր փոփոխությունն արվել է առանց հանրային քննարկման, ավելին՝  այս հարցի շուրջ քննարկում չի եղել անգամ  Ազգային ժողովի դահլիճում: Ընդ որում, ըստ փորձագետի, պետտուրքը չի սահմանափակվում չորս հազար դրամով, գումարը շատ ավելի մեծ է․ «Այստեղ խնդիրը միայն չորս հազար դրամը չէ, կազմում է 34 հազար դրամ, եթե բոլոր դատական ատյաններով անցնես, ապա պետք է բոլոր ատյաններում վճարես, իսկ նախկինում արտոնությունը բոլոր ատյաններն էր ներառում»:

Տիգրան Քեյանը կարծում է, որ  օրենսդրական նման փոփոխության հիմքում այն հանգամանքն է, որ վարչական դատարանները գերբեռնված են, դատավորները չեն հասցնում գործերը քննել: Նրա գնահատմամբ՝ իրավախախտումները նվազեցնելու պայքար նկատելի չէ. «Մենք պայքարում ենք, որ մարդկանց տուգանենք և դժվարացնենք այդ տուգանքները դատարանում բողոքարկելը, որպեսզի դատարանները չծանրաբեռնվեն»:

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ևս տարակուսանք է  հայտնում, որ նախագծում նման դրույթ է հայտնվել առանց քննարկման:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում վարչական դատարանում տուգանքի բողոքարկման համար պետտուրքի վճարումը հիմնավորել է միայն այն հանգամանքով, որ դատարանները գերբեռնված են:

Երևանում վարորդները կարծում են, որ նոր օրենքը նպատակային կծառայի՝ խախտումները կնվազեն: Սակայն կան նաև վարորդներ, որոնք նոր օրենքի հետ որևէ հույս չեն կապում:

Օրենսդրական կարգավորումներն ուժի մեջ են մտնելու 2020 թվականի հունվարից: Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավարը հույս է հատնում, որ ՀՀ նախագահն ընդունված օրենքը այս կարգավորումներով չի ստորագրի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան