Բնակարանի աջակցության նոր ծրագրեր՝ երեխա ունեցող ընտանիքներին

Լուրեր

03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
Բոլորը

Եթե վարկով բնակարան եք գնել, պետությունը եկող տարվա հուլիս ամսից պատրաստ է թեթևացել ձեր պարտքը՝ երեխա ունենալու դեպքում: Ծրագրից օգտվելու համար երեխա պետք է ունենալ 2020 թվականի հուլիսից հետո: 1-2 երեխայի դեպքում աջակցությունը կլինի մինչև 1 մլն դրամ, իսկ 3-4 երեխայի ծննդյան դեպքում՝ մինչև 2 մլն դրամ: Օգնությունը կփակի վարկի մնացած մայր գումարի 10 տոկոսը: Սա այն դեպքում, եթե ձեր բնակարանը 30 մլն-ից թանկ չէ: Երիտասարդ ընտանիքների դեպքում աջակցությունը 30 տոկոսով կավելանա: Աշխատանքի և սոցիալական ապահովագրության նախարարությունն այս նախագիծն արդեն ներկայացրել է կառավարությանը՝ այլ ծրագրերի հետ համատեղ:

Այս մասին օրերս Ծաղկաձորում հրավիրված «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության նախագծի» մասնագիտական քննարկման ժամանակ տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը՝ հավելելով, որ պետությունն այդ քայլին գնում է, քանի որ «հիփոթեք փակող ընտանիքում երեխա ծնվելու շանսը զրոյական է»:

Ըստ Սաիյանի՝ առավել մեծ խնդիր է ծնելիության խթանումը՝ հատկապես գյուղերում:

«Հայաստանի գյուղերում ավելի քիչ երեխա են ունենում, քան քաղաքում։ Սա նախադեպը չունեցող վիճակ է»,- նշեց նա:

Ուստի՝ պետությունը նախատեսում է մարզային բնակավայրերում միանվագ դրամական աջակցություն տալ երեխա ունեցող ընտանիքներին՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար։ Ծրագրից օգտվելու համար պետք է ունենալ առնվազն 2 երեխա։

«Մարզերի բնակիչներին միանվագ դրամական օգնություն կտրվի հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար՝ որպես կանխավճար տալով բնակարանային արժեքի մինչև 5 տոկոսը»,- տեղեկացրեց փոխնախարարը:

Ըստ նրա՝ իրենց հաշվարկներով, դա կարող է վերաբերել շուրջ 800 շահառուի, թեև եթե շահառուների թիվը շատ լինի, պետությունը գումար ունի նրանց աջակցելու համար: 2020 թվականի հուլիսի մեկից նախատեսվում է առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրվող միանվագ նպաստը սահմանել 300 հազար դրամ։ Խնամքի նպաստի չափը ներկա 18 հազարի փոխարեն կսահմանվի 25 500 դրամ։ Խնամքի նպաստը կտրամադրվի անկախ հանգամանքից՝ մայրը աշխատում է, թե՝ ոչ։

Վերջին 5 տարվա կտրվածքով ծնելիության ցուցանիշը Հայաստանում անկում է ապրել։ Եթե 2014 թվականին մեր երկրում ծնունդների թիվը 43 հազար էր, ապա 2018-ի տվյալներով՝ ծնվել է 36 574 երեխա։ Դրական դինամիկա կա 2019-ի առաջին 9 ամիսներին։ Հունվար-սեպտեմբերի կտրվածքով նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների անկումը նվազել է 20-ով։

Մարինե Խառատյան