ՄԻԵԴ-ը մերժել է «Մակեյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցը

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է «Մակեյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցը: Եվրոպական դատարանի ընդունած որոշմամբ՝ Մակեյանի և մյուս դիմումատուների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված արդարացի դատաքննության իրավունքը չի խախտվել:

«Դատարանը վերահաստատեց, որ ապացույցների գնահատումը նախ և առաջ պետք է անեն ազգային դատարանները: Դատարանը չպետք է հանդես գա որպես չորրորդ ատյան  և կասկածի տակ դնի ազգային դատարանների գնահատականը, քանի դեռ դրանց արդյունքները չեն կարող համարվել կամայական կամ ակնհայտորեն անհիմն:ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ տեղական դատարանի եզրակացությունները կամայական և ակնհայտորեն անհիմն չեն եղել: Դիմումատուների դատաքննությունը, ընդհանուր առմամբ, արդարացի էր, և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով խախտում տեղի չի ունեցել», – ասվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ։

Նշենք, որ 2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Պետրոս Մակեյանը համակարգում էր  նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի Շիրակի մարզի նախընտրական շտաբի աշխատանքները։ Մակեյանը 2008-ի փետրվարի 25-ից գտնվում է ազատազրկման մեջ: Նա մեղադրվում էր ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու համար։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի, այնուհետև՝ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի կողմից Պետրոս Մակեյանը դատապարտվել էր ազատազրկման` 3 տարի ժամանակով։