Կենսապահովման նվազագույն բյուջեն՝ չմեռնելու գինը, 70 000 դրամ է, նվազագույն աշխատավարձը՝ 55 000, լուծե՛ք այս հավասարումը. Թաթուլ Մանասերյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությանը հրավիրում եմ հաշվետվություն ներկայացնելու. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ խոսելով ապրանքների թանկացումից:

 

«Եթե գյուղացուն առավոտը 5-6-ին դիմավորում  են խմբիշխանները, ու գրեթե պարտադրելով գնում են մթերքը նվազագույն գնով ու հետո վերավաճառում կրկնակի կամ եռակի թանկ, ուզում եմ հարց տալ, էստեղ ի՞նչ գործ ունեն այն կառույցները, որոնց վերապահված է գնաճի զսպումը»,- հարց հնչեցրեց տնտեսագետը:

 

Անդրադառնալով աշխարհում առկա թանկացումներին, բանախոսն ասաց. «Որոշ տենդեցներ, որ նկատվում են համաշխարհային շուկայում առանձին ապրանքատեսակների վրա, դրանք  Հայաստանում իհարկե իրենց ազդեցությունը թողնում են, բայց ոչ համարժեք»:

 

Ապա համեմատելով Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձը, որը 55 հազար դրամ է և Առողջապահության նախարարության հաշվարկած կենսապահովման նվազագույն բյուջեն, որ 70 հազար դրամից ավելի է, ասաց. «Կենսապահովման նվազագույն բյուջեն ես անվանում եմ չմեռնելու գինը, տրանսպորտի ծախսերը, կոմունալը հանած, միայն սնունդ: Դե գնացեք լուծեք 55 000-ի ու 70 000-ի հավասարումը»:

 

Մանրամասները տեսանյութում: