Վանեցյանի պահվածքն ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրի՝ ինչո՞ւ պաշտոնանկությունից հետո գնաց Մոսկվա․ Ստեփան Գրիգորյան

Լուրեր

18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Բոլորը

Բռնապետական հակումներով և մարդու իրավունքների խախտումներով հայտնի Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սոցցանցում շնորհավորել է ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ծննդյան տոնը՝ նրան «եղբայր» և «հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ջատագով» կոչելով ու գովաբանելով ռուսների մեծ բարեկամը լինելու համար։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ նման անձի շնորհավորանքը չի բարձրացնի Վանեցյանի վարկանիշը․ «Քանի որ Կադիրովը ոչ միայն որպես բռնապետ է ընդունվում, այլ նաև որպես բանդիտ։ Հիշում ենք նրա հայտարարությունները՝ տարբեր եվրոպական ղեկավարների հետ կապված, սպառնալիքները մարդկանց նկատմամբ։ Չեմ կարծում, որ դա դրական է ընկալվում Վանեցյանի կոնտեքստում»։

Ստեփան Գրիգորյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ պաշտոնանկությունից անմիջապես հետո Վանեցյանը մեկնեց Մոսկվա։ Նա զարմացած է՝ ինչո՞ւ ԱԱԾ-ի մոտ հարց չառաջացավ այս մասով․ «Կարող է՝ բան չկար, բայց զարմացնում է, որ ԱԱԾ-ում չառաջացան հարցեր, հարցը չքննարկվեց։ Այստեղ անձնական խնդիր չկա, այլ անվտանգության հարց է։ Բարդ շրջանում ենք ապրում, փաստաթղթեր, կարևոր տեղեկատվություն կարող է դուրս գալ, դա շոշափում է մեր անվտանգությունը։ Կլինեն մարդիկ, կասեն՝ չէ՛, Ստեփան ջան, ինքն ազնիվ տղա է։ Դրա մասին չի խոսքը, պետական ինստիտուտները պարտավոր են ուսումնասիրել, թե ինչպե՞ս է ԱԱԾ նախկին ղեկավարը դուրս գալիս Հայաստանից պաշտոնանկությունից հետո»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Արթուր Վանեցյանն իրեն թույլ է տվել ստվեր գցել Հայաստանում վաղուց աշխատող կազմակերպությունների վրա։ «Ինքն իրեն թույլ տվեց ասել, որ այդ կազմակերպությունները վտանգ են իրենցից ներկայացնում։ Ես էլ ասում եմ՝ կներեք, եթե Դուք պաշտոնանկությունից հետո հայտնվեցիք տարբեր երկրներում, բոլորի մոտ, առանց բացառության, առաջանում են հարցեր՝ ինչի՞ հետ էր դա կապված, ինչո՞ւ մի ամիս չսպասեցիք, նոր գնայիք։ Պետական ինստիտուտները պետք է ուսումնասիրեն, հասկանան, որ այնպես չլինի, որ պաշտոնը կորցնում ու փախչում է Ռուսաստան, թաքնվում։ Դա նորմալ երևույթ չի։ Վանեցյանի պահվածքը կամ Կադիրովի շնորհավորական նամակն ու մտերմիկ լուսանկարը հարցեր են առաջացնում։ Բարեվարքության հետ կապված հարցերը պետք է ուսումնասիրվեն»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան