Գողական բարքերը և չնվազող մահերը բանակում. Պաշտպանության փոխնախարարի բացատրությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թեև թավշյա հեղափոխությունից հետո հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գնդակից զոհերը նվազել են, բանակում մահվան ընդհանուր վիճակագրությունը չի գնում նվազման։ Factor.am-ը ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում Պաշտպանության նախարարությունը՝ մահերը բանակում կանխելու և «ողական բարքերն արմատախիլ անելու համար։

«Դուք պարզապես տեղեկություն չունեք, թե բանակում քանի մահ է կանխվում։ Ունեմ թվեր, թե ինչ վիճակագրություն կարող էինք ունենալ, եթե սպաները և հրամանատարները տեղում չլինեին։ Մենք ունենք նաև կանխումներ։ Ցանկացած դեպքով մենք վերլուծություն ենք իրականացնում և փորձում բացառել։ Մարդկային հարաբերությունները մեկ ցուցումի մեջ հնարավոր չէ դնել։ Տեղում աշխատանքն է ամենակարևորը։ Ամեն անգամ զորամասեր գնալիս լինում են բացատրական աշխատանքներ։ Ցանկացած դեպքից հետո սպայական անձնակազմը տուժում է»,- ասաց Բալայանը։

Իսկ ինչո՞ւ արմատախիլ չեն արվում գողական բարքերը զորքերում։ Կան գնահատականներ, որ հենց սպաներն են հովանավորում գողական բարքերը՝ զինծառայողներին վերահսկելի դարձնելու նպատակով։ Այս հարցին էլ Գաբրիել Բալայանն արձագանքեց․ «Շատ լավ հարց է։ Առաջնորդ ունենալը բանակում շատ լավ է, զինվորը պետք է ունենա մեկին որպես առաջնորդ, որ պատերազմի ժամանակ նրա հետևից գնա։ Այլ հարց է, որ մենք առաջնորդությունն օգտագործենք ճիշտ ուղղությամբ։ ԱԺ-ն ընդունեց քրեական ենթամշակույթի մասին օրենքը, և մենք պնդել ենք, որ բանակում նման դեպքերը շատ ավելի խիստ պատժվեն, քան քաղաքացիական կյանքում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան