«Երևանի Սիթի»-ն շարունակում է խախտել աշխատողների իրավունքները. ԱԻՊ-ը հորդորում է դադարեցնել անբարեխիղճ գործելաոճը

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակից տեղեկացնում են, որ իրավաբանական    օգնության խնդրանքով Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի  Ա.Դ․-ն՝ տեղեկացնելով, որ գործատուն՝ «Սիթի» ՍՊԸ-ն («Երևանի Սիթի» սուպերմարկետների ցանցը), աշխատանքային պայմանագիրը լուծելիս չի տրամադրել վերջնահաշվարկ՝ 2019թ. մայիս ամսվա աշխատավարձը և չօգտագործած ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցում:

«Մեր իրավաբանական թիմը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով «Սիթի» ՍՊԸ-ից հօգուտ Ա.Դ–ի բռնագանձել 113 000 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձի, ամենամյա չօգտագործված արձակուրդի և կետանցի յուրաքանչյուր օրվա 0,15%-ի տույժի համար:

Գրասենյակը, միաժամանակ, ջանքեր էր գործադրում հարցը արտադատական կարգով լուծելու ուղղությամբ.  արդյունքում մեր վստահորդ Ա.Դ․-ի և «Սիթի» ՍՊԸ-ի միջև ձեռք է բերվել հաշտության համաձայնություն՝ ըստ որի «Սիթի» ՍՊԸ-ն մեր վստահորդ Ա.Դ․-ին վճարեց 113 000 ՀՀ դրամ:

Նշենք, որ նախկինում ևս ԱԻՊ գրասենյակ են դիմել «Երևան Սիթիի» նախկին աշխատակիցները միևնույն՝ վերջնահաշվարկ չկատարելու խնդրով։ Կարող ենք արձանագրել, որ որոշ գործատուների մոտ արմատավորված գործելոճ է դարձել՝ չվճարել վերջնահաշվարկ այն դեպքում, երբ աշխատողը գործատուի համար անպատեհ ժամանակ դիմում է աշխատանքային պայմանագիրը լուծելու պահանջով։ ԱԻՊ գրասենյակը հասարակության և պատկան մարմիների ուշադրությունն է հրավիրում գործատուների կողմից քաղաքացիների աշխատանքային իրավունքները պարբերաբար խախտելու խնդրի վրա՝ հույս հայտնելով, որ պետությունը քայլեր կձեռնարկի տվյալ խնդրի լուծման և անբարեխիղճ գործատուներին սաստելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: