Արման Թաթոյանը ԱՄՆ Հայ փաստաբանների միության և ԱՄՆ Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի հետ կնքել է համաձայնագիր

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ Հայ փաստաբանների միության և ԱՄՆ Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի հետ համատեղ ստորագրել է համագործակցության համաձայնագիր: Այն նպատակ ունի ընդլայնել արդյունավետ համագործակցությունն իրավաբանական կրթության և մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև նպաստել Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը:

«Մասնավորապես, կնքված համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ստանալ կրթաթոշակներ Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցում սովորելու, ինչպես նաև տարբեր դասընթացներում ընդգրկվելու համար, հյուրընկալել գիտության և մասնագիտական առաջխաղացմամբ հետաքրքրված դասախոսների:

«ԱՄՆ Հայ փաստաբանների միության հայտնի փաստաբաններ և Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի պրոֆեսորներից ստացված անգնահատելի իրավաբանական խորհուրդներն ու գիտելիքները կնպաստեն Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի զարգացմանը, ինչպես նաև կարևոր հնարավորություն կընձեռեն նպաստել մեր աշխատակիցների կարողությունների զարգացմանը, ինչն էլ մեր աշխատակազմին ավելի մրցունակ կդարձնի միջազգային հարթակում»,- հուշագրի ստորագրմանն ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նման համաձայնագիր կնքելու համաձայնություն ձեռք էր բերվել ԱՄՆ Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի դեկան Սյուզան Պրագերի, փոխդեկան Դով Վայսմանի և հայազգի ԱՄՆ հայտնի պրոֆեսոր Անահիդ Ղարախանյանի հետ ԱՄՆ-ում հանդիպման ժամանակ։ Համաձայնագրի ստորագրման հարցում գործուն աջակցություն են ունեցել ԱՄՆ հայ փաստաբանների միության ատենապետ Ժիրայր Կասաբյանը և փոխատենապետ Լուսի Վարպետյանը:

 

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ԱՄՆ հայ փաստաբանների միության նախկին փոխատենապետ (2012-2014թթ.) Գարո Ղազարյանի և գործող փոխատենապետ Գառնիկ Քերքոնեանի դերն ԱՄՆ Հայ փաստաբանների միության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության և ԱՄՆ համալսարանների հետ հարաբերությունների հաստատման հարցում:

Հիշեցնենք, որ հուշագրի ստորագրման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ամռանը Մարդու իրավունքների պաշտպանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ»,- ասված է հաղորդագրությունում: