Երևանում դպրոցականների խմբակային վեճն ավարտվել է դանակահարությամբ. Shamshyan.com

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի կենտրոնում դպրոցականների միջև ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի ու հասել դանակահարության։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Դեկտեմբերի 7-ին, 19։05-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել մի տղայի։ Նրա մոտ ախտորոշվել է «ձախ թոքի վնասվածք, թիկունքի շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի, թիկունք շրջանի ծակած վերք, ձախ թիկունքի վնասվածք»։

Դեպքի հետքերով մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի 16-ամյա բնակիչ Արտակ Բ-ն է։ Տղան հիվանդանոց է տեղափոխվել Պուշկինի փողոցի 31 շենքի բակից, որտեղ իր հասակակից Վիտալի Ա-ի հետ վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արտակ Բ-ին։

Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում Մաշտոցի պողոտայից մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել 8 անձ` 15-ամյա Հրանտ Պ-ն, Քրիստ Գ-ն, 16-ամյա Էդմոն Հ-ն, Ռոբերտ Գ-ն, Էրիկ Ն-ն, 17-ամյա Սուրեն Ս-ն, Սերգեյ Դ-ն և Արսեն Ղ-ն։ Ժամեր անց Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի բակից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Վիտալի Ա-ն և 16-ամյա Արսեն Ա-ն, իսկ որոշ ժամանակ անց բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ կենտրոնի ոստիկանություն է ներկայացել 18-ամյա Դավիթ Մ-ն։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը` ժամը 18։00-ի սահմաններում, Պուշկինի փողոցի 31 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի մասնակիցներից մեկը դանակով հարվածներ է հասցրել Արտակ Բ-ին։ Նշենք, որ դանակահարած անձի ինքնությունն առայժմ չի հրապարակվում։