Մենք էլ ենք ուզում, որ Ամանորը ճոխ անցնի, բայց 750 հազար դոլա՞ր. էս ի՞նչ դուխով եք. Թեհմինա Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկներն արծաթե մեդալակիր են դարձել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
18.11.2026 | 20:30
Այժմ Պուտինի աչքերում Փաշինյանն օրինական ընտրված վարչապետ է. Ալեքսեյ Վենեդիկտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:17
Ալեն Սիմոնյանն ու ԵՄ պատվիրակությունը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը
18.11.2026 | 20:16
ՌԴ դատախազությունն առաջարկել է կարճել Խաչատուրյան քույրերի դեմ քրեական գործը
18.11.2026 | 20:04
Ջանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում
Բոլորը

Այս տարի ունենալու ենք աննախադեպ Ամանոր, որովհետև վերջին տարիներին Ամանորի ծախսերը չեն գերազանցել 40-50 մլն դրամը, իսկ այս տարի պետությունը և քաղաքապետարանը տրամադրում են մոտ 750 հազար դոլար: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի քաղաքապետարանը 75 հազար դոլարով տոնածառ ձեռք բերեց:

«Այն ժամանակ արդեն հասարակության մեջ քննարկվեց այդ հարցը: Հիմա ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ դուխով եք, որ էսքան գումար եք տալիս ամանորյա ծախսերին, շուրջ մեկ մլն դոլար եք տրամադրում Ամանորի ծախսերին, երբ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ: Պարոն Սարգսյանն ասում է՝ կառուցելու ենք վերգետնյա անցում, որն արժենալու է 44 մլն դրամ: Սա ինչի՞ համար ենք անում: Ի դեպ, 5-ամյա ծրագրից հանել եք վերգետնյա անցումների կառուցումը, ինչը որոշ փողոցներում խիստ անհրաժեշտ է: Ունենք փլվող շենքեր, օրինակ՝ Արզումանյան 10-ը, իսկ մենք 300 մլն դրամից ավելի տալիս ենք, որ Նոր տարվա միջոցառում անե՞նք: Սա իսկապես ամենաթողություն է: Մենք ուզում ենք, որ Ամանորը անցնի ճոխ, բայց 750 հազար դոլա՞ր: Մենք էլի ժպիտով շարունակելու ենք նայել քաղաքացիների աչքերի՞ն»,- հայտարարեց «Լույս» խմբակցության անդամը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան