Քաղաքապետարանում չգիտեն, թե Բրեգովիչին որքան գումար են տալու՝ Նոր տարվա գիշերը երգելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Որքա՞ն է արժեցել Գորան Բրեգովիչին Երևան հրավիրելը մեր բյուջեի վրա: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

Նա նկատեց, որ Ամանորի միջոցառումների համար Կառավարությունը հատկացնում է 271 մլն դրամ, իսկ Երևանի բյուջեից կհատկացվի 54 մլն դրամ:

«Որքա՞ն է հոնորարը Բրեգովիչի և ինչպե՞ս եք որոշել, որ Ամանորի գիշերը մեզ մոտ հյուրընկալվեր Բրեգովիչը և ոչ մեկ ուրիշը: Չհաշված այն, որ Բրեգովիչը աշխարհահռչակ ու տաղանդավոր երաժիշտ է, սակայն հայ հանրության համար ոչ այնքան հայտնի»,- ասաց Առաքելյանը:

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ ինքը տեղյակ չի հոնորարի չափից, քանի որ ընկերությունն է կազմակերպում երաժշտի ելույթը, և թե ընդհանուր արժեքի մեջ որքան է կազմում հոնորարն առանձին, նշել չի կարող. «Եթե կարիք կա, գրավոր կարող եք դիմել, կպատասխանենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան