«Ստի հետ չի կարելի բանավիճել»․ Լարիսա Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր «Մեդիա կենտրոնում»՝ «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» թեմայով մամուլի ասուլիսին, որին մասնակցում էր նաև «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, լրագրողները հերթական անգամ խնդրեցին մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը՝ կապված «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» հետ։

Մասնավորապես՝ 5-րդ ալիքի լրագրողը նշեց, որ Արթուր Վանեցյանի հնչեցրած հայտարարությանը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը որևէ կերպ չի արձագանքել, ինչին ի պատասխան՝ Լարիսա Մինասյանը նախ հիշեցրեց, որ ԲՀՀ կողմից երկու անգամ արձագանք է եղել այն մասին, որ Վանեցյանի ասածն իրականության հետ զրո համատեղելիություն ունի, և որ սուտը մնում է նրա գործիքակազմի գլխավոր գործիքը, ապա, լրագրողի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Արթուր Վանեցյանին դատի չեն տալիս, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ղեկավարը նշեց․ «Որովհետև այդ մասշտաբի, այդ ցածրության ստերը միայն շահում են, երբ դրանք շահարկվում և տարածվում են։ Դրանք չտարածելու, դրանցից վեր մնալու նպատակով։ Դու կարող ես բանավիճել ուրիշ կարծիքի հետ, կարող ես բանավիճել ռացիոնալ կամ էմոցիոնալ տարբեր գնահատումների դաշտում, բայց չի կարելի բանավիճել ստի, վարկաբեկումի, անհարիր պահվածքի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան