«Սուտը մնում է Վանեցյանի գործիքակազմի գլխավոր գործիքը»․ Լարիսա Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ժխտել եմ պարոն Վանեցյանի մտացածին, անհիմն պնդումները։ Սուտը մնում է իր գործիքակազմի գլխավոր գործիքը, որովհետև ասել, թե հիմնադրամից ինչ-որ քարոզ է կատարվել, մի բան, որն իրականության հետ զրո համատեղելիություն ունի, սուտ է, իսկ դա իր գործիքն է։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում նշեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։

«Ուրախ եմ, որ պարոն Վանեցյանը փաստեց, որ ինքն ընդհանրապես վեհ գաղափար չի կարող վկայակոչել կամ վեհ գաղափարով ղեկավարվել։ Դա շատ կարևոր փաստում էր։ Ես չգիտեմ՝ նա ինչ էր ուզում ասել։ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» որևէ գործունեություն եթե ուղղակի չի աջակցել մեր քաղաքացիներին, մեր երկրի անվտանգությանը, ապա վտանգ ամենևին չի կարող ներկայացրած լինել։ Իսկ  սատարելն ուղղակի չտեսնելը, չհասկանալը ցույց է տալիս պարոն Վանեցյանի՝ վտանգների չհասկանալը։ Տարիներ շարունակ մենք կոռուպցիայի մասին բարձրաձայնում էինք որպես Հայաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիք, խոչընդոտ։ Պետք է լիներ ապրիլյան պատերա՞զմը, որ դա ակնհայտ դառնար։ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» և քաղաքացիական հասարակությունն այդ կոռուպցիայի դեմ պայքարելու համար չունեն ոչ մի լծակ, քան մոնիթորինգ անելը, բացահայտելն ու բարձրաձայնելը։ Վանեցյանն ու իր կազմակերպություններն ունեին ոչ միայն լծակներ, այլև պարտավորություններ և ինչո՞ւ չի արվել, շատ մեծ հարց է հենց իր կազմակերպությանը և պարոն Վանեցյանին»,- ասաց Լարիսա Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան