Վտանգ և «Բաց հասարակության-հիմնադրամներ» հասկացությունները անհամատեղելի են. Լարիսա Մինասյանն արձագանքում է Վանեցյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Վտանգ և «Բաց հասարակության հիմնադրամներ» հասկացությունները մեկտեղել իսկապես անհնար է, որովհետև 22 տարի բաց և թափանցիկ ենք աշխատել, մեր գործունեությունը բոլոր ցանկացողներին հասանելի է եղել։ Մեր գործունեությունն ուղղված է եղել միմիայն հնարավորինս էֆեկտիվ ձևով ՀՀ Սահմանադրությունում արձանագրված իրավունքների ջատագովությանը, պաշտպանությանը, ՀՀ պետական ինստիտուտների ուժեղացմանը, Հայաստանի հասարակության, քաղհասարակության, կրթական, առողջապահական համակարգերի ուժեղացմանը և այս ոլորտներում իրավունքի սատարմանը։ Եթե դա վտա՞նգ է․․․ եթե Հայաստանի Սահմանադրության չափանիշներով չի չափվում վտանգը, ապա ես այդ վտանգներից գաղափար չունեմ։ ՀՀ Սահմանադրության չափանիշով մեր գործունեությունը վտանգ չի եղել և չի կարող լինել։ Եթե պարոն Վանեցյանը ունի ուրիշ չափանիշներ՝ ուրիշ փաստաթղթերով, ես պատասխանատու չեմ դրա համար»,- ասում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը՝ արձագանքելով Արթուր Վանեցյանին։

Ինչո՞ւ է Վանեցյանը նման հայտարարություն արել պաշտոնանկությունից հետո։ Լարիսա Մինասյանը պարզաբանում է՝ նպատակը եղել է, որ վտանգ և «Բաց հասարակության հիմնադրամներ» բառերը արծարծվեն միմյանց կողքին․ «Բացարձակ ոչ մի հնարավորություն չկա իր կողմից որեւէ բան ավելացնելու, բայց ինքն իր վնասն արդեն արել է»։

Անդրադառնալով հիմնադրամի ֆինանսական թափանցիկության մասին  լրագրողի հարցին՝ Լարիսա Մինասյանը շեշտեց, որ ֆինանսական հաշվետվությունը ամեն տարի հաստատվում է աուդիտով․ «Ընդգծեմ, որ աուդիտի մեջ է մտնում նաև գործունեության բարեվարքության, ծրագրերի կատարման, դրամաշնորհների ընտրության, հաստատման բարեվարքությունը։ Այդ մասը, որը չի հրապարակվում, ստուգվում է աուդիտով։ Մեր հրապարակային գործունեությունը հասու է բոլորին՝ լրագրողներին նմանապես, հորդորում եմ ծանոթանալ և խնդրում եմ լուսաբանել։ Իսկ թե ինչպե՞ս, ին՞չ նպատակով և ինչո՞ւ է անում իր հայտարարությունները պարոն Վանեցյանը, ես արդեն ասացի՝ կամ ուրիշ չափանիշով է չափում վտանգը, կամ էլ թյուրիմացության և սադրանքի գործընթացի մեջ է, որը ինձ չի հետաքրքրում։ Որևէ իրավական գործընթաց մեր հիմնադրամի հանդեպ, անգամ՝ անհամապատասխանության որևէ նշում, օրինակ՝ Պետական եկամուտների ծառայությունից, որ այս հարկը այսպես չեք վճարել, ամբողջ 22 տարում այդպիսի բան չի եղել»,- ընդգծեց Լարիսա Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան